Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մխիթարյանի հավակնությունը․ Մեր ֆուտբոլիստի որոշմանը արդյունքը․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը լուրջ հայտ է ներկայացրել իտալական «Ռոմայի» առաջատարը դառնալու։ Վերջին շրջանում Մխիթարյանի ելույթները իտալական թիմի կազմում կարելի է որակել թերևս մեկ բառով՝ փայլուն։ Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակում «Ռոման» նախօրեին սեփական հարկի տակ հյուրընկալել էր ռումնիական «Կլուժին»: Հանդիպման հենց մեկնարկին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը դառնալով տուրի ամենաարագ գոլի հեղինակը: Առաջին կեսի ընթացքում իտալական թիմին հաջողվեց ևս երկու անգամ գրավել մրցակցի դարպասը: Նախ աչքի ընկավ Իբանեսը, այնուհետ` Մայորալը: Վերջինս երկրորդ կեսում նաև դարձավ դուբլի հեղինակ: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Պեդրոն:

Ի վերջո Պաուլո Ֆոնսեկայի սաներին հաջողվեց 5:0 հաշվով պարտության մատնել «Կլուժին» և միանձնյա գլխավորել A խումբը: Ի դեպ, մեր հավաքականի ավագը ճանաչվել է այս մրցավեճի լավագույն ֆուտբոլիստ: «Եվրոպայի լիգայի ամենաարագ գոլը՝ պատրաստված Հայաստանում»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը: Հատկանշական է, որ մեր կիսապաշտպանը արդյունավետ խաղով աչքի է ընկնում նաև Իտալիայի ընթացիկ առաջնությունում։ Մասնավորապես հայ կիսապաշտպանը գոլային փոխանցումների քանակով այս պահին լավագույնն է Ա սերիայում։ Մխիթարյանն արդեն իսկ կատարել է 4 գոլային փոխանցու: Այս հաշվարկում Մխիթարյանին հաջորդում են «Յուվենտուսի» ներկայացուցիչ Ֆեդերիկո Կյեզան, «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը, «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան, «Ֆիորենտինայի» պաշտպան Կրիստիանո Բիրագին, «Բոլոնիայի» կիսապաշտպան Ռոբերտո Սորիանոն և «Միլանի» ֆուտբոլիստ Ռաֆայել Լեաոն, որոնք կատարել են 3 գոլային փոխանցում: Հիշեցնենք, որ մեկ մրցաշրջան վարձավճարով ելույթ ունենալուց հետո ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մխիթարյանը պայմանագիր էր կնքել «Ռոմայի» հետ դառնալով այս թիմի ֆուտբոլիտ։ Տրանսֆերային վերջին գործարքից հետո վստահաբար կարող ենք ասել, որ Մխիթարյանը կայացրել է միանգամայն ճիշտ որոշում: Իտալական ֆուտբոլը էապես տարբերվում է անգլիականից: Ա սերիայում չկա այն արագությունն ու դինամիկան, որը բնորոշ է Պրեմիեր լիգային: Միևնույն ժամանակ իտալական թիմերը դավանում են ուժային և ինչ-որ տեղ կոպիտ ֆուտբոլ: Իտալիայում առանցքային է տակտիկական պայքարը: Ըստ բրիտանական մամուլի հայ ֆուտբոլիստը «Արսենալում» ստանում էր շաբաթական 180 հազար ֆունտ աշխատավարձ: Ակնհայտ է, որ ֆինանսական տեսանկյունից Մխիթարյանի Ա սերիա տեղափոխվելը հետքայլ է:

Ուստի Մխիթարյանի այս որոշումը կարելի է որակել նաև բացառապես ֆուտբոլային: Մեծ ֆուտբոլում սա այն բացառիկ քայլերից է, երբ հանուն խաղի ֆուտբոլիստները ֆինանսական զոհողությունների են գնում:Մեր ֆուտբոլիստի առաջ բացվել է միանգամայն նոր հորիզոն: Մխիթարյանը հայաստանցի այն բացառիկ ֆուտբոլիստն է, որ կխաղա եվրոպական թոփ առաջնություններից 3-ում՝ Բունդեսլիգայում, Պրեմիեր լիգայում և Ա սերիայում: Գերմանիայում Մխիթարյանը փայլեց, Անգլիայում նրա ելույթն ավելի համեստ էր, և հիմա հերթը Իտալիայինն է: Հարկ ենք համարում նշել, որ չնայած վնասվածքներին այնուամենայնիվ նախորդ մրցաշարջանը մեր ֆուտբոլիստի համար կարելի է հաջողված համար։ Ավելի ստույգ խաղալով վարձավճարով Մխիթարյանն ամրապդնվեց «Ռոմայում» դառնալով այս թիմի կարոր մասնիկներից մեկը։

Այո, պետք է ընդունենք, որ Մխիթարյանի խաղը Անգլիայի Պրեմիեր լիգայում այն չէր: Բոլորս շատ ավելի վառ խաղ էինք սպասում մեր հավաքականի ավագից, բայց․․․: Ինչ-որ բան մշտապես խանգարում էր Մխիթարյանին խաղալու գոնե իր հնարավորությունների սահմանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում