Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի հավաքականի առաջատարների բենեֆիսը Եվրոպա լիգայում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներ Հենրիխ Մխիթարյանը և Սարգիս Ադամյանը փայլուն ելույթով աչքի ընկան Եվրոպա լիգայի խաղարկությունում։ «Եվրոպայի լիգայի ամենաարագ գոլը՝ պատրաստված Հայաստանում»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:

Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակում իտալական «Ռոման» սեփական հարկի տակ հյուրընկալել էր ռումինական «Կլուժին»: Հանդիպման հենց մեկնարկին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը: Առաջին կեսի ընթացքում իտալական թիմին հաջողվեց ևս երկու անգամ գրավել մրցակցի դարպասը: Նախ աչքի ընկավ Իբանեսը, այնուհետ՝ Մայորալը: Վերջինս երկրորդ կեսում նաև դարձավ դուբլի հեղինակ: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Պեդրոն: Ի վերջո Պաուլո Ֆոնսեկայի սաներին հաջողվեց 5:0 հաշվով պարտության մատնել «Կլուժին» և միանձնյա գլխավորել A խումբը:

Ի դեպ, մեր հավաքականի ավագը ճանաչվել է այս մրցավեճի լավագույն ֆուտբոլիստ: Հատկանշական է, որ Հենրիխ Մխիթարյանը արդյունավետ խաղով աչքի է ընկնում նաև Իտալիայի ընթացիկ առաջնությունում։ Մասնավորապես, հայ կիսապաշտպանը գոլային փոխանցումների քանակով այս պահին լավագույնն է Ա սերիայում։ Մխիթարյանն արդեն իսկ կատարել է 4 գոլային փոխանցում: Այս հաշվարկում Մխիթարյանին հաջորդում են «Յուվենտուսի» ներկայացուցիչ Ֆեդերիկո Կյեզան, «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը, «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան, «Ֆիորենտինայի» պաշտպան Կրիստիանո Բիրագին, «Բոլոնիայի» կիսապաշտպան Ռոբերտո Սորիանոն և «Միլանի» ֆուտբոլիստ Ռաֆայել Լեաոն, որոնք կատարել են 3 գոլային փոխանցում:

Գերմանական «Հոֆենհայմն» էլ, որտեղ ելույթ է ունենում Ադամյանը, մրցեց «Սլովան Լիբերեցի» հետ: «Հոֆենհայմին» ևս հաջողվեց հաղթանակ տոնել խոշոր՝ 5:0 հաշվով: Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին և 15 րոպեների ընթացքում դարձավ դուբլի հեղինակ: Այս հաղթանակից հետո «Հոֆենհայմը» խմբի առաջատարն է: «Երկու գնդակ հեղինակելը հրաշալի է, սակայն ժամանակից առաջ անցնել պետք չէ: Եվրոպայի լիգայում սա դեռևս սկիզբն է: Մենք միայն երկու հանդիպում ենք անցկացրել, և ես ավելիի ակնկալիք ունեմ»,- Ադամյանի խոսքը փոխանցում է «Հոֆենհայմի» մամուլի ծառայությունը:

Նշենք, որ ծանր վնասվածքի պատճառով Ադամյանը ամիսներ շարունակ խաղադաշտ դուրս չէր եկել։ Վերադառնալով շարք՝ նա գոլային փոխանցման հեղինակ էր դարձել Բունդեսլիգայի «Վերդերի» դեմ մրցավեճում։ Փոխարինման դուրս գալով և դուբլ ձևակերպելով՝ Ադամյանը ապացուցեց, որ վնասվածքի պատճառով խաղային որակների անկում տեղի չի ունեցել։ Ուրախալի է, որ Մխիթարյանը և Ադամյանը արդյունավետ խաղ են ցուցադրում Հայաստանի ազգային հավաքականի այս տարվա վերջին երկու՝ վճռորոշ հանդիպումներին ընդառաջ։

Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին երկու տուրերում մեր հավաքականը նոյեմբերի 15-ին Թբիլիսիում մրցելու է Վրաստանի ընտրանու հետ, իսկ երեք օր անց Կիպրոսում հանդիպելու է Հյուսիսային Մակեդոնիային։ Այս պահին մերոնք ընդամենը մեկ միավորով են զիջում 1-2-րդ հորիզոնականներում գտնվող Վրաստանին և Հյուսիսային Մակեդոնիային։ Եթե առաջիկա երկու հանդիպումներում վաստակենք 6 միավոր՝ անկախ ենթախմբի մյուս հանդիպումներում գրանցված արդյունքներից, կզբաղեցնենք առաջին հորիզոնականը։

Ադամյանի և Մխիթարյանի արդյունավետ ելույթները հույսեր են ներշնչում, որ Վրաստանի և Մակեդոնիայի հետ հանդիպումներում մեր հավաքականի առջևի գծում տեղի կունենան դրական տեղաշարժեր։ Վերջին անգամ Սարգիս Ադամյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում ելույթ է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերի 15-ին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ֆինլանդիայի դեմ արտագնա մրցավեճում։ Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում համոզվեցինք, որ լուրջ խնդիրներ կան նաև մեր հավաքականի առջևի գծում։ Հոկտեմբերին տեղի ունեցած Վրաստանի և Էստոնիայի դեմ խաղերում Հայաստանի հավաքականն ուներ ըստ էության մեկ նոմինալ հարձակվող՝ ի դեմս «Տամբովը» ներկայացնող Ալեքսանդր Կարապետյանի։ Վճռորոշ հանդիպումներում Ադամյանի ներկայությունն իսկապես կարող է եղանակ փոխել։

Հայաստանի հավաքականին միանալուց առաջ Ադամյանը նոյեմբերի 8-ին «Հոֆենհայմի» կազմում Բունդեսլիգայի շրջանակներում պետք է մասնակցի «Վոլֆսբուրգի» հետ հանդիպմանը։ Նույն օրը «Ռոման» Ա սերիայի շրջանակներում մրցելու է «Ջենոայի» հետ։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը դեռևս չի հրապարակել Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպումներին հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում