Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները վաղ թե ուշ աճ են արձանագրելու. անհրաժեշտ է «շոկային թերապիա»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է էներգետիկ անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության  քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը։

Պարոն Դավթյան, ատոմակայանը վերանորոգման նպատակով 140 օրով կանգ է առնելու։ Ի՞նչ խնդիրներ կարող են առաջ գալ։ Մասնավորապես, դա որքանո՞վ կազդի էլեկտրաէներգիայի սակագնի վրա։

– ԱԷԿ-ի կանգը պայմանավորված է իրականացվող վերանորոգման աշխատանքներով, որոնք 2021 թ.-ին իրենց ծավալնելով աննախադեպ են լինելու: Դրված խնդիրները մասշտաբային են և հետևաբար՝ ժամանակատար: Արդյունքում ակնկալվում է ԱԷԿ-ի հզորության ավելացում շուրջ 60 ՄՎտ-ով, իսկ արդեն այս տարի ակնկալվում է, որ կայանը կարտադրի մոտ 2,5 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա՝ 2 մլրդ-ի փոխարեն: Իհարկե, կայանի մոդեռնիզացման աշխատանքները պլանավորված են նախապես, ուստի հաշվարկված է նաև դրանց սակագնային բաղադրիչը: Եվ եթե մենք փորձում ենք հարցը դիտել զուտ նախատեսվող աշխատանքների իրականացման համատեքստում, ապա դժվար թե դրանք ուղղակի ազդեցություն ունենան սակագնային աճի վրա: Սակայն երբ հարցին մոտենում ենք ավելի համալիր ու համակարգային, ապա պետք է փաստել, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները վաղ թե ուշ աճ են արձանագրելու, ինչը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով, հատկապես երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի բարձր ինքնարժեքով ու սպառման համեստ դինամիկայով: Համակարգն ունի խորքային մոդեռնիզացման կարիք, ինչի նպատակով տարիներ շարունակ ներգրավվել ու այսօր էլ շարունակում են ներգրավվել հսկայական վարկային միջոցներ, որոնց բնականոն մարումը հնարավոր է բացառապես համակարգի արդյունավետ շահագործման, գեներացման ու արտահանման ակտիվացման պարագայում: Այստեղ խնդիրներն ակներև են:

Թեև այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին երկրում էլեկտրաէներգիայի գեներացիան աճել է ընդամենը 1,5 տոկոսով, սակայն կորոնավիրուսի նոր ալիքի տարածման պարագայում ակնհայտորեն մենք կունենանք բացասական դինամիկա կամ էլ շատ պայմանական ու համեստ աճ: Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այստեղ որոշակի կայունություն է առկա իրանական ուղղությամբ՝  2019-ին արտահանումը կազմել է մոտ 1,5 մլրդ կՎտ/ժ, մինչդեռ Հայաստանի համար ավանդական՝ վրացական ուղղությամբ մենք ունենք բացասական ֆիասկո՝ ավելի շատ ներկրում ենք, քան արտահանում: Սա ունի, իհարկե, նաև տեխնիկական բացատրություն, սակայն առավելապես պայմանավորված է վրացական էներգետիկ համակարգում թուրք-ադրբեջանական գործոնի աճով ու միաժամանակ հայ-վրացական որևէ հեռանկարային օրակարգի բացակայությամբ: Անդրադառնալով կոնկրետ ատոմակայանի գործոնին՝ պետք է նշեմ, որ ԱԷԿ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի համար սահմանված է բավականին ցածր սակագին, ինչը թույլ է տալիս երկրում քիչ թե շատ զսպել սակագնային կտրուկ աճը: Սակայն միջուկային էներգետիկայի ոլորտում կառավարության իրականացվող քաղաքականությունը, կարծում եմ, հանգեցնելու է ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման հարցի դուրսբերմանը էներգետիկ օրակարգից, ինչի արդյունքում մենք, մի կողմից, կառերեսվենք սակագնային բնույթի խնդիրների, մյուս կողմից՝ կկորցնենք տարածաշրջանում «խաղաղ ատոմ» զարգացնող միակ պետության ռազմավարական կարգավիճակը: Իշխանությունները խոսում են վերականգնվող էներգետիկայի զարգացման մասին, սակայն դասագրքային ճշմարտություն է, որ այն ի վիճակի չէ իրենով փոխարինելու կայուն գեներացիան, միաժամանակ ակնհայտ է, որ տվյալ ոլորտում նախատեսվող միջոցառումներն ընթանում են շատ մեծ դժվարություններով, ու դեռ շատ վաղ է խոսել դրանց՝ գոնե նախնական արդյունքների մասին: Նույն «Մասրիկ»  արևային կայանի նախագիծը, որի մեկնարկը տրվել էր դեռ Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք, այսօր ընթանում է չափազանց դանդաղ տեմպերով:

Եթե սակագնի փոփոխություն լինի, ի՞նչ չափով ու ի՞նչ ժամկետով կլինի։

– Տարեսկզբից արդեն երկրում գործող սակագների վրա գոյացել է բեռ՝ 2 դրամի չափով: Այդ բեռի աճը զսպելն այլևս շատ դժվար է: Չմոռանանք, որ 2021թ.-ին Հայաստանում պետք է գործարկվի էլեկտրաէներգիայի ազատականացված շուկան: Առհասարակ, ազատականացման միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրա առաջին արդյունքներից է լինում սակագնային աճը, ու մենք ևս դրան պետք է պատրաստ լինենք՝ հատկապես հաշվի առնելով Հայաստանի էներգետիկ համակարգում նշված խնդիրները:

Ատոմակայանի վերազինումից հետո Դուք նշեցիք, որ հզորությունը 60 մեգավատով ավելանալու է, ինչը թույլ կտա ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել։ Դա կարո՞ղ է հետագայում սակագնի նվազման պատճառ լինել։

– Անշուշտ, կարող է, եթե ընտրվի ԱԷԿ-ի կառավարման այնպիսի մոդել, որը չի ենթադրի ներդրված միջոցների վերադարձելիության ապահովումը սակագնի բարձրացման ճանապարհով: Պետք է, սակայն, օբյեկտիվորեն գնահատել ստեղծված իրավիճակն ու փաստել, որ նման սցենարից խուսափելը շատ բարդ է լինելու: ԱԷԿ-ի մոդեռնիզացմանն ուղղվելու է շուրջ 270 մլն դոլար՝ ըստ ի սկզբանե կնքված վարկային ծրագրի, ու թեև ռուսական վարկից հրաժարվելը, ինչպես հայտարարվում է, նպատակ է հետապնդում միջոցների կառավարման արդյունավետության, սակայն սեփական միջոցներով դրանց իրականացումը լուրջ բեռ է Հայաստանի տնտեսության համար, որը համավարակի պայմաններում ստիպված է լինելու մոբիլիզացնել իր ամբողջ ռեսուրսները նաև հետպատերազմյան ժամանակաշրջանում սոցիալ-տնտեսական կայունության ապահովման նպատակով: Հաջորդ տարին կրիտիկական է լինելու երկրի էներգետիկայի համար, ինչն, ի դեպ, ընդունում են նաև իշխանության որոշ ներկայացուցիչներ: Դա ժխտելը նշանակում է զբաղվել շարքային պոպուլիզմով: Համակարգին անհրաժեշտ են կտրուկ առողջացման միջոցներ, ինչը տնտեսության մեջ կոչվում է «շոկային թերապիա»: Հակառակ դեպքում հայտնվելու ենք փակուղում:

Պարոն Դավթյան, Արցախը էլեկտրաէներգիա էր արտահանում Հայաստան։ Միայն 2018-ին 17 մլն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա էր արտահանվել, և միտում կար այն ավելացնելու մինչև 100 մլն կիլովատ ժամի։ Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ հասկանալի է, որ այս ծավալները էապես կկրճատվեն, եթե, իհարկե, առհասարակ չարտահանվի, քանի որ շատ ՀԷԿեր պարզապես վնասվել են։ Ի՞նչ խնդիրներ կարող են առաջ գալ, ի՞նչ ժամկետներով։

– Արցախի համար էներգետիկան տնտեսական-անվտանգային զարգացման առանցքային ուղղություններից է՝ ռեսուրս, որն այսօր, ավաղ, ևս հայտնվել է կրիտիկական գոտում՝ պայմանավորված թշնամու կողմից բազմաթիվ էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված վնասով: Եվ խոսքը ոչ միայն ՀԷԿ-երի, այլև բարձրավոլտ, բաշխիչ ցանցերի, ենթակայանների մասին է: Դեռ պետք է ուսումնասիրվի հասցված վնասի ամբողջ ծավալը՝ ապագայում Արցախի Հանրապետության էներգետիկ համակարգը վերակենդանացնելու համար: Ինքս 2016թ.-ից հատուկ հետազոտական ծրագրի շրջանակներում զբաղվում եմ չճանաչված պետությունների էներգետիկ ու տրանսպորտային զարգացման մոդելներով ու կարող եմ ասել, որ էներգետիկան Արցախի տնտեսական լոկոմոտիվն է, որին նոր լիցք հաղորդելու համար հույժ անհրաժեշտ է Հայաստանի աջակցությունը, ինչը նախևառաջ պետք է արտահայտվի Արցախից էլեկտրաէներգիայի ներկրման տեսքով: Այս առումով ռազմավարական մեծ նշանակություն է ձեռք բերում Առաջաձոր-Քարվաճառ-Զոդ էլեկտրահաղորդման բարձրավոլտ գիծը: Արցախը վերջին շրջանում ոչ միայն ապահովել էր իրեն ինքնաբավ էներգահամակարգով, այլև ձևավորել արտահանման հավակնոտ հեռանկարներ: 2018 թ.-ից Արցախը սկսել է էլեկտրաէներգիա արտահանել Հայաստան, սակայն ապագայում արտահանման աշխարհագրությունն ընդլայնելու համար անհրաժեշտ է Արցախի՝ որպես ինքնիշխան պետության ճանաչումը, ինչը թույլ կտա Ստեփանակերտին միջազգային առևտրային պայմանագրեր կնքել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում