Խորվաթիայում տեղի ունեցած ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Ռուսաստանը ներկայացնող 81-քաշային Դավիթ Կարապետյանը չեմպիոն է հռչակվել։ Երկրորդ գոտեմարտում Կարապետյանը հաղթել է ադրբեջանցի Վուգար Թալիբովին, այնուհետև պարտության մատնել թուրք Մուհամեդ Կոչին:
Եզրափակչում էլ հայ մարզիկն առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ։
73 քաշայինների պայքարում էլ կրկին Ռուսաստանը ներկայացնող Արմեն Աղայանն դուրս գալով եզրափակիչ հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Խամզաթ Ախմարովին և նվաճել ոսկե մեդալ:
Նշենք, որ Հայաստանի հավաքականը ռազմական դրության պատճառով չի մասնակցել այս առաջնությանը։