2011 թ. հուլիսի 1-ի դրությամբ՝ կենսաթոշակառուների թիվը կազմել է 517,796 մարդ, որոնցից ապահովագրական և սոցիալական կենսաթոշակառուների թիվը կազմել է 513,995, զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների թիվը` 7,351 մարդ (նրանցից 3,550-ը կերակրողին կորցնելու դեպքում երկրորդ կենսաթոշակ ստացողներ են, հետևաբար նրանք կենսաթոշակառուների ընդհանուր թվաքանակի մեջ չեն ներառվում կրկնահաշվարկից խուսափելու նպատակով):
Կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը 27,095 դրամ է:
Նշենք, որ պարենային նվազագույն զամբյուղը գերազանցում է 37,000 դրամը: Այսինքն՝ կենսաթոշակառուները փաստացի 10 հազ. դրամով քիչ են սնվում՝ չհաշված կոմունալ ծախսերը:











































