Սիրիայի ամբողջ տարածքը նոյեմբերի 6-ին առանց էլեկտրականության է մնացել վթարի պատճառով, էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերսկսվի աստիճանաբար:
Այդ մասին հաղորդել է Սիրիայի Արաբական Հանրապետության էլեկտրաէներգիայի նախարարությունը:
«Սիրիայում Էլեկտրականությունն ամբողությամբ անջատվել է էլեկտրագծի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով»,- Ikhbariya պետական հեռուստաալիքը մեջբերում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունը:
«Աշխատանքներ են տարվում էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերսկսելու ուղղությամբ»,-հաղորդել է նախարարությունը:
Հաղորդագրության մեջ չի նշվում վթարի պատճառները։