Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլա այցելած լիբիական պաշտոնյան կոչ է արել ֆիլիպինցի բանվորներին վերդառնալ Լիբիա, ասելով որ մայրաքաղաքը այժմ խաղաղ է, և բռնությունը բնորոշ է ապստամբների կողմից վերահսկվող տարածքներում:
Ֆիլիպինների արտգործնախարարության խոսնակ Ռաուլ Հերնանդեսը իր հերթին հայտարարել է, որ իր երկիրը Լիբիայում բանվորների տեղակայման դեմ է:
Լիբիայում քաղաքացիական հակամարտության սկզբից երկրից էվակուացվել են շուրջ 14 000 ֆիլիպինցի աշխատող, բայց մոտ 2000-ը դեռ մնացել են երկրում: Ֆիլիպինների տնտեսությունը կախված է արտագնա աշխատողներից, և, թերևս, դա է պատճառներից մեկը, ըստ որի Ֆիլիպինները օրինական են ճանաչում Քադաֆիի կառավարությունն, այլ ոչ թե ապստամբներին:








































