Պատերազմական այս վիճակում և պատերազմից հետո Հայաստանի տնտեսական առաջնահերթությունները, տարբեր մասնագետների կարծիքով, վերանայման կարիք ունեն։ Պետք է առաջին հերթին վերանայվեն մեր պետության կողմից սահմանված տնտեսական գերակայությունները։ 2020 թվականի համար մենք ունեինք երեք գերակայություն՝ զբոսաշրջություն, գյուղատնտեսություն և առաջավոր տեխնոլոգիաների արդյունաբերություն։ Կարծում եմ՝ տուրիզմը պետք է փոխարինվի շինարարությունով, քանի որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում դրա կարիքը շատ կլինի։