Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ռուսաստանի գործողությունները անձերով պայմանավորված չեն. Մոսկվան իր շահերն ունի՝ խաղաղապահ զորքեր տեղակայելը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

– Պարոն Ղուկասյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն անում է ամեն ինչ Հարավային Կովկասում հակամարտությունն ավարտելու համար։ Ձեր կարծիքով՝ մինչ այժմ արված ջանքերը բավարար չե՞ն եղել, թե՞ Ռուսաստանն  այլևս ի վիճակի չէ կանգնեցնել պատերազմը։

Ռուսաստանը հարկադրանքի միջոցներ դեռևս չի կիրառել։ Եվ դա  գլխավոր պատճառն է, թե ինչու պատերազմն առհասարակ դարձավ հնարավոր ու թե ինչու է այսքան երկար ժամանակ շարունակվում։ Ըստ էության Ադրբեջանն անթաքույց խախտում է միջազգային իրավունքը և ինչ-որ պետությունների հովանավորության պատճառով մնում է դեռևս անպատիժ։ Ես նկատի ունեմ միջազգային իրավունքի հարաբերությունների ասպարեզում։ Եվ քանի դեռ այս վիճակը պահպանվում է, պատերազմը չի ավարտվելու։

– Այսինքն՝ անգամ Ռուսաստանի ջանքերն ի զորու չե՞ն իրավիճակ փոխել։

– Ռուսաստանը չի գործադրում որևէ միջոց, որն Ադրբեջանին կհարկադրի դադարեցնել ռազմական գործողությունները։ Ռուսաստանը ձգտում է Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի հետ պահպանել ռազմավարական գործընկերոջ հարաբերություններ։ Այս ամենը նման է նրան, ինչ տեղի է ունեցել հարյուր տարի առաջ, երբ Թուրքիան ու Ռուսաստանը  հայ ժողովրդի համար ըստ էության գծեցին սահմանները։

– Երբ խոսում ենք Ռուսաստանի անհրաժեշտ ջանքերի մասին, որո՞նք են դրանք՝ քաղաքական ու ռազմական տեսանկյունից։

– Ռուսաստանն անթաքույց շահագրգռված է  և իր հետաքրքրությունն է հայտնել տարածաշրջան իր զորքերը բերելու հետ կապված։ Ինքն այս առիթը փորձում է օգտագործել այդ նպատակով։ Սա է Ռուսաստանի գլխավոր քաղաքական  մոտիվը։

– Բայց խաղաղապահ զորքերի տեղակայմանը դեմ է Ադրբեջանը։

– Դեմ են Ադրբեջանն ու Թուրքիան։ Նրանք իրենց պայմաններն են առաջադրում, ուզում են, որ Թուրքիան իր զորքերով ներգրավված լինի գործողություններին՝ որպես գլխավոր խաղացող։ Այս հարցում նրանք չեն կարող վերջնական պայմանավորվածության գալ։

– Ռուսաստանի պասիվ ջանքերի պատճառներից մեկը արդյոք ա՞յն է, թե ով է Հայաստանի ղեկավարը։

– Ոչ, դա բացարձակապես կապ չունի։ Ռուսաստանի գործողությունները պայմանավորված են քաղաքական, աշխարհաքաղաքական գործոններով։ Ռուսաստանը զինում է Ադրբեջանին տարիներ շարունակ, և իհարկե ռազմական ճանապարհով Արցախյան հարցի կարգավորման սցենարը Ռուսաստանը նկատի է ունեցել։ Հիմա արդեն ակնհայտ է, որ նա ուզում է  այս իրավիճակն օգտագործել իր զորքերը տարածաշրջան բերելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում