WhatsApp-ի մեսենջերում յոթ օր անց հաղորդագրությունների նահետացման ռեժիմ է հայտնվել: Այս մասին նշված է հավելվածի բլոգային գրառման մեջ:
Ինչպես նշվում է, մեսենջերում հաղորդագրությունները նախկինում չէին ջնջվում:
«Այս կապակցությամբ մենք ուրախ ենք ձեզ ներկայացնելու WhatsApp-ում ջնջվող հաղորդագրությունների ռեժիմը»,- հայտարարել է ընկերությունը:
Նոր ռեժիմի ակտիվացումից հետո զրուցարանում հաղորդագրությունները մեկ շաբաթ անց կվերանան, ընդ որւմ անհատական զրուցարանների մասնակիցները կկարողանան միացնել և անջատել այդ հնարավորությունը: Խմբային նամակագրության մեջ զրույցի ադմինիստրատորները նույնպես կունենան նման հնարավորություններ: