Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Այս անգամ՝ Թբիլիսիում. Ինչ սպասել հայ-վրացական վճռորոշ դիմակայությունից…

Նոյեմբերի 15-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի 5-րդ տուրում Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում կմրցի Վրաստանի հետ։ Հիշեցնենք, որ այս հավաքականների միջև հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2։2։ Այս հանդիպումը պետք է կայանար Երևանում, սակայն ՈՒԵՖԱ-ի նախաձեռնությամբ, հաշվի առնելով տարածաշրջանում առկա իրավիճակը, այն կայացավ Լեհաստանի Տիխի քաղաքում: Չնայած մրցավեճը սկզբունքային էր, և հաղթանակն ուղղակի անհրաժեշտ էր պատերազմական իրավիճակում գտնվող հասարակությանը, այնուամենայնիվ մեր ֆուտբոլիստները ցույց չտվեցին այն խաղը, որը սպասում էինք։ Վրաստանը խաղում էր ոչ մարտական կազմով, սակայն տպավորությունն այնպիսին էր, որ հարևան երկրի հավաքականի համար հաղթանակը շատ ավելի կարևոր էր։ Մեր ֆուտբոլիստներին չէր հաջողվում գնդակ պահել և խաղալ առաջին համարով։

Ինչևէ, Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ մեր հավաքականը 5 միավորով երրորդն է ենթախմբում։ Մերոնք ընդամենը մեկ միավորով են զիջում 1-2-րդ հորիզոնականներում գտնվող Վրաստանին և Հյուսիսային Մակեդոնիային։ Հիշեցնենք, որ վրացիների հետ հանդիպումից երեք օր անց Հայաստանի հավաքականը մրցելու է Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Այս հանդիպումը ևս պետք է կայանար Երևանում, սակայն ՈՒԵՖԱ-ի որոշմամբ մրցավեճը տեղի է ունենալու Կիպրոսում։

Իրավիճակն այսպիսին է. եթե առաջիկա երկու հանդիպումներում վաստակենք 6 միավոր՝ անկախ ենթախմբի մյուս հանդիպումներում գրանցված արդյունքներից, կզբաղեցնենք առաջին հորիզոնականը։ Այո, մերոնք ունեն իրական հնարավորություն դուրս գալու Ազգերի լիգայի խաղարկության փլեյ-օֆ, բայց… Հաշվի առնելով հատկապես վերջին երկու հանդիպումներում Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղը՝ առաջիկա խաղերում հաղթելու հնարավորությունները ուղղակի դժվար է բարձր գնահատել։ Ամեն դեպքում, մենք այնպիսի դրության մեջ ենք, որ ամեն գնով հաղթելու ձգտումն այլընտրանք չունի։

Վերջին ամիսներին մեր հավաքականում տեղի են ունեցել կադրային լուրջ փոփոխություններ։ Բարձրակարգ մարզիչ ունենալուց զատ, ՀՀ ազգային թիմը համալրվել է նաև մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստներով՝ ի դեմս դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի, կիսապաշտպաններ Խորեն Բայրամյանի և Արշակ Կորյանի։ Կարող ենք արձանագրել, որ հատկապես վերջին երկու հանդիպումներում մերոնք դրական արդյունքի հասան Յուրչենկոյի և Բայրամյանի անմիջական ջանքերի շնորհիվ։ Այո՛, այս պահին Հայաստանը երրորդն է խմբում, բայց, անկախ ամեն ինչից, երկրպագուն ակնկալում է արդյունք։

Ստեղծված իրավիճակում ի՞նչ խնդիր է դրել մեր ֆուտբոլային գերատեսչությունը Խոակին Կապառոսի և ֆուտբոլիստների առջև։ Ինչպես նախորդ շատ դեպքերում, այնպես էլ հիմա, չի խոսվում հստակ առաջադրանքի մասին։ Այո՛, շարունակ լսում ենք, որ յուրաքանչյուր խաղում մերոնք պայքարելու են երեք միավորի համար։ Աշխարհում գոյություն չունի որևէ հավաքական, որը խաղադաշտ է դուրս գալիս պարտվելու համար։ Յուրաքանչյուր խաղում հաղթելու ցանկությունը մի բան է, իսկ ազգային թիմի առաջ հստակ խնդիր դնելը՝ բոլորովին այլ բան։

Ի տարբերություն Ազգերի լիգայի նախորդ խաղարկության՝ մեզ բաժին են հասել անհամեմատ ավելի լուրջ մրցակիցներ։ 2018 թվականին ձախողվեցինք Ազգերի լիգայում՝ չնայած ֆուտբոլասերների զգալի մասը վստահ էր, որ ընտրական ենթախմբում Հայաստանի ընտրանին առանց դժվարությունների խմբում առաջին հորիզոնականը կզբաղեցնի։ Ինչ խոսք, եղան նաև սուբյեկտիվ գործոններ, որոնք նպաստեցին ձախողմանը, բայց… Ունենք այն, ինչ ունենք, և մեր գլխավոր խնդիրը ապագայի վերաբերյալ հստակ ծրագրեր ունենալն է։

Ասել, որ Հայաստանի հավաքականն ի զորու չէ ընթացիկ մրցաշարում առաջին հորիզոնականը զբաղեցնելու, բոլորովին ճիշտ չի լինի։ Դրա համար ուղղակի անհրաժեշտ է վերջին երկու հանդիպումներում հաղթել։ Խոակին Կապառոսը դեռևս չի հրապարակել վճռորոշ հանդիպումներին հավաքական հրավիրված ֆուտբոլիստների անունները։ Շատերը կհամաձայնեն, որ ցանկալի արդյունքի հասնելու համար մեր ազգային թիմում անհրաժեշտ են փոփոխություններ, ընդ որում՝ թե՛ հիմնական կազմում, թե՛ ընդհանուր հայտացուցակում։ Չհրավիրված ֆուտբոլիստների մասին մեկ անգամ չէ, որ խոսել ենք։ Խոսել ենք նաև հիմնական կազմում տեղ գտած խաղային պրակտիկա չունեցող խաղացողների մասին։

Հուսանք, որ այս տարվա վերջին հանդիպումներում Կապառոսը ի վերջո կկայացնի ճիշտ որոշում՝ ի նպաստ Հայաստանի և մեր հաղթանակի։ Դեռ ամեն ինչ կորած չէ, և մենք կարող ենք ազգային թիմի մակարդակով տարին փակել դրական նոտայով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում