Thursday, 25 04 2024
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին

Խնդիրը վարչապետի անձը չէ, այլ իշխանության որակը. Նոր իշխանությունը Ռուսաստանի հետ ավելի ճկուն հարաբերություններ է վարում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

Պարոն Ղևոնդյան, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը ՀԺի հետ զրույցում տեղեկացրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կկատարի Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները: Նա նաև նշել է, որ Հայաստանի վարչապետի նամակից հետո արդեն սկսվել են խորհրդակցությունները: Ձեր կարծիքով՝ մենք այս փուլում Ռուսաստանից ի՞նչ կարող ենք ակնկալել։

1997 թվականի համաձայնագիրը նախատեսում է փոխօգնություն Հայաստանի նկատմամբ արտաքին ագրեսիայի դեպքում։ Մենք Հայաստանի նկատմամբ ունենք վառ արտահայտված ագրեսիա՝ առանց Արցախի։ Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական զորքերը հասնում են արդեն Հայաստանի սահմաններին։ Այսինքն՝ կա ագրեսիա Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ։ Նույն սպառնալիքը կա նաև Նախիջևանի կողմից, թեև ես շատ փոքր եմ համարում Նախիջևանի կողմից ռազմական գործողությունների սկսումը, այնուամենայնիվ սպառնալիքն արդեն հիմք է տալիս այդ փոխօգնության համաձայնագիրն ուժի մեջ մտցնելու, ինչպես և նշված է այդտեղ՝ խորհրդակցություններ սկսելու համար, ինչի մասին էլ Վաղարշակ Հարությունյանն ասել է։ Նորմալ գործընթաց է, և այդ խորհրդակցությունների արդյունքում մենք կունենանք անվտանգային միջավայրի որոշակի ամրապնդում, որը, նորից կրկնեմ, հիմնականում վերաբերելու է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին և չի վերաբերելու Արցախին։

– Այսինքն՝ Արցախի  հետ կապված մենք Ռուսաստանից չպե՞տք է ակնկալիք ունենանք։

– Ես ակնկալիքներ Ռուսաստանից չունեմ, քանի որ կոնկրետ Արցախի հետ կապված ընդհանուր ռուսական ազդեցության գոտու անվտանգային խնդիր է, և այդ ազդեցության գոտու ներքին հարցերը Ռուսաստանը լուծում է ընտանիքի գլխավորի կարգավիճակով։ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո Ռուսաստանի կողմից Հայաստանի  հետ  նախկինում ձևավորված ներքին փոխպայմանավորվածությունները ուժը կորցրել են, քանի որ Հայաստանի նոր իշխանություններն այլևս կարիք չունեն Ռուսաստանի  կողմից արտաքին լեգիտիմացման, և նոր պայմանավորվածություններն անվտանգային բաղադրիչը կարծես թողել են մի փոքր ստվերում, ինչը և  հայկական դիվանագիտության կողմից կոպիտ սխալ եմ համարում։ Կարծում եմ, որ Ռուսաստանից կարող ենք ակնկալիքներ ունենալ այն պարագայում, երբ հայ-ռուսական նոր պայմանավորվածություններում Հայաստանի ու ներառյալ Արցախի անվտանգության բաղադրիչը մղվի առաջին պլան, ու բոլոր հետագա  գործընթացները բխեցվեն այս տրամաբանությունից։ Թե հայկական կողմն ինչպե՞ս կկարողանա դա իրականացնել, հնարավո՞ր է  արդյոք դա իրականացնել սեղմ ժամկետներում՝ այս պատերազմի ընթացքում, թե՞ դա ապագայի հարց է՝ ցույց կտա ժամանակը։

– Այն տեսակետները, թե Ռուսաստանից չկա օգնություն, որովհետև ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, կարո՞ղ ենք համարել նախկին իշխանությունների, 5-րդ շարասյան քարոզչության արդյունք։

– Խնդիրը ոչ թե վարչապետի անձն է, այլ Հայաստանում առկա իշխանության որակը։ Այն իշխանությունը, որը Հայաստանում ձևավորվել է 2018 թվականից հետո, հնարավորություն է տալիս Հայաստանին այլևս Ռուսաստանի հետ համագործակցության գործընթացներում առաջնային չդիտարկել արտաքին լեգիտիմացման հարցն ու այսպիսով  հնարավորություն  է տալիս ավելի ճկուն քաղաքականություն վարել Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում։ Անվտանգային բաղադրիչն այս դեպքում արդեն ինքնին դառնում է  արժեք, իսկ այն դեպքում, երբ լեգիտիմացման խնդիրն է  առաջնայինը, անվտանգային բաղադրիչը ընդամենը փոխկապակցված էր այդ խնդրի հետ։ Եթե պատերազմը տեղի էր ունենում այն դեպքում, երբ Ռուսաստանն էր արտաքին լեգիտիմություն ապահովում Հայաստանի համար,  բնականաբար պատերազմի դեպքում Հայաստանի արտաքին լեգիտիմությունը նվազում էր։ Ռուսաստանը թույլ չէր տալիս անվտանգության նկատմամբ ոտնձգություն, որպեսզի լեգիտիմությունն էլ, դրանից ածանցվելով չնվազեր։ Իսկ այսօր արդեն այլ պատկեր ունենք։ Հայաստանը  անվտանգությունը ինքնին պետք է դարձնի բանակցությունների առարկա՝ չխառնելով դա լեգիտիմության ապահովման հետ, որովհետև մեծ հաշվով Հայաստանն արտաքին լեգիտիմություն ունի առանց Ռուսաստանի կողմից այն պաշտպանել-չպաշտպանելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում