Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Եթե Ադրբեջանը կորցրեց իրավիճակի վերահսկողությունը, այստեղ կարող են հայտնվել ԻՊ-ի ներկայացուցիչներ. արաբագետ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է արաբագետ Հայկ Քոչարյանը։

 

– Պատերազմական այս օրերին շատ է խոսվում այն մասին, որ մենք պետք է մեծ աշխատանք իրականացնենք արաբական աշխարհի հետ, որ ծոցի երկրներն այս իմաստով մեր դաշնակիցներն են, և Էրդողանի փորձերը մեզ իսլամի թշնամի ներկայացնելու, չպետք է հաջողության հասնեն: Ձեր կարծիքով՝ ի՞նչ ուղղությամբ պետք է տարվեն այդ աշխատանքները, և այս պատերազմին կրոնական երանգ տալն ի՞նչ վտանգներով է հղի:

– Այդ ուղղությամբ իսկապես շատ գործ կա անելու և միշտ է եղել դրա անհրաժեշտությունը: Մենք ունենք երկու իրավիճակ. մեկը, որ ունենք թուրքամետ կամ Թուրքիայի հանդեպ չեզոք արաբական երկրներ, և հակաթուրքական դիրքորոշում ունեցող արաբական երկրներ: Բայց խնդիրն այն է, որ պատերազմը, որը մենք տանում ենք այդ թուրք-ադրբեջանական և ահաբեկչական խմբավորումների համատեղ ուժերի դեմ, պետք է տիրաժավորել ու հասցնել տեղ: Արաբական հակաթուրքական տրամադրություններ ունեցող երկրների համար Թուրքիան առանձին պատմություն է, Ադրբեջանը՝ առանձին, և իրենք Արցախի խնդիրն ընկալում են որպես հայ-ադրբեջանական հակամարտություն: Հենց այդտեղ գործ կա անելու, որ գործընկեր պետություններին պետք է հիմնավոր փաստեր ներկայացնենք, ցույց տանք, որ Ադրբեջանը կորցնում է իր սուվերենությունը և վստահելի գործընկեր չի: Մենք պետք է կարողանանք այս գործում հաջողել, որ արաբական երկրներում իրական պատկեր ձևավորվի:

Ինչ վերաբերում է կրոնական գործոնին, այո՛, Էրդողանն իրեն դիրքավորում է որպես իսլամական շահերի պաշտպան այդ աշխարհի առաջնորդի դիրքից: Եվրոպական քաղաքներում վերջին դեպքերով նույնպես միտում կա լարելու կրոնական տարրը, և այստեղ առաջ է գալիս մի ուրիշ հարց՝ արդյո՞ք սա կբերի նրան, որ կակտիվանան ծայրահեղական իսլամական խմբերը: Այսինքն՝ Էրդողանի թիրախը հենց այս ծայրահեղ իսլամիստների խմբերն են, նա աշխատելու է և այդ դիսկուրսը բերելու է նրան, որ ակտիվանալու են ծայրահեղ խմբերը ամբողջ երկրագնդով մեկ, այդ ցանցը սկսելու է աշխատել: Մենք փաստացի հիմա դա ենք տեսնում:

Եթե հաջողվի այս պատերազմին կրոնական երանգ տալ, մենք հետո ավելի լուրջ խնդրի չե՞նք բախվի:

– Իրենք խնդիրը տանելու են դրան: Մեր խնդիրն այն է, որ ցույց տանք, որ գործ ունենք ծայրահեղական ահաբեկչական խմբերի հետ, ոչ թե իսլամի հետ: Այո՛, այդ խմբերը մուսուլմաններից են կազմված, բայց նրանք ահաբեկչական խմբեր են: Մենք պետք է շարունակենք աշխատել այդ երկրների հետ: Նույն Սաուդյան Արաբիայի հետ պետք է փորձենք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթացն արագացնել: Մենք պետք է աշխատենք արաբական աշխարհի երկրների հետ, նաև կրոնական հեղինակավոր անձանց ու ինստիտուտների հետ, որպեսզի նրանց կողմից ունենանք հայամետ կամ չեզոք հայտարարություններ, որը ցույց կտա, որ սա կրոնական խնդիր չի:

Եթե այս հակամարտությունը ներկայացվի որպես կրոնական, դրա մեջ իսկապես վտանգներ կան: Մենք այս պահին ռազմաճակատում մեր դիմաց ունենք վարձկանների խմբեր, որոնք այնքան էլ ծայրահեղ իսլամիստական խմբեր չեն, որոնք արդեն անվերահսկելի են և ավելի դաժան մեթոդներ գիտեն: Եթե Ադրբեջանի ռեսուրսները չբավարարեցին և Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը իրավիճակի վրա, չի բացառվում, որ այստեղ կարող են հայտնվել «Իսլամական պետության» ներկայացուցիչներ, նույն Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք ժամանակին մեկնել և խալիֆայության կազմում կռվում էին: Սա հնարավոր սցենարներից մեկն է:

Իսկ ընդհանուր առմամբ, տեսնում ենք, որ Էրդողանը մի ելույթով ուղերձ է հղում իսլամիստների բջիջներին: Այս միտումները մտահոգիչ են և պետք է աշխատել այդ ուղղությամբ: Եթե նպատակը դրվի և լուրջ աշխատանք տարվի, բավականին լուրջ արդյունքների հնարավոր է հասնել, իմ կարծիքով: Միաժամանակ պետք է ցույց տալ, որ Ադրբեջանը ահաբեկիչներին հովանավորող պետություն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում