Thursday, 28 03 2024
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա

Իրանի դիրքորոշումները կարելի է բնորոշել որպես պարադոքսներով լեցուն. Թեհրանը կտրուկ քայլի չի գնա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանահայ վերլուծաբան Ռաֆիկ Մելիք-Սեթյանը։

– Պարոն Մելիք-Սեթյան, վերջին շրջանում Իրանն ակտիվացել է Արցախյան խնդրի հետ կապված: Մասնավորապես, Իրանի ԱԳ փոխնախարարն է այցելել Բաքու, Երևան, Մոսկվա, Անկարա և հակամարտության կարգավորման իր ձևաչափն է առաջարկում: Ինչպե՞ս եք գնահատում Իրանի ջանքերը:

– Վերջին օրերին հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ. Իրանի ԱԳ նախարարության ու պետական ապարատի կողմից ցուցաբերվեց պարադոքսային մոտեցում, բայց նաև շեշտվեց, որ միջազգային ահաբեկչության ներկայությունը չի հանդուրժվելու Իրանի իշխանությունների կողմից:

Վերջին այս քաղաքական մոտեցումը, նկատի ունենալով Իրանի ազգային և տարածքային շահերն ու անվտանգությունը, ինչ-որ չափով առարկելի է, որովհետև Իրանը մեծ գին է վճարել Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, բայց ահա նույն ահաբեկիչները հայտնվել են իր սահմանամերձ գոտում, այդ դեպքում ինչպես պետք է վերաբերվել այս հարցին:

Երկրորդը՝ այն, որ վերջին հաշվով, դիվանագիտական ընդհանուր սովորույթների համաձայն, քանի դեռ հրադադար չի եղել Ղարաբաղում, միանգամից հարատև հաշտության հարց բարձրացնելը անակնկալի բերեց մեզ, քանի որ վերջնական հաշտության մասին խոսք կարող է լինել միայն այն ժամանակ, երբ հաստատվի հրադադար, և ընթանան բանակցություններ: Իսկ քանի դեռ ռմբակոծվում են հայկական բնակավայրերը, հայտարարել, թե պետք է անցնել հարատև խաղաղության, մի քիչ անսպասելի էր: Ուստիև իմ գնահատմամբ՝ Իրանի դիրքորոշումները կարելի է բնորոշել որպես պարադոքսներով լեցուն որոշում: Հետևաբար, կարծում եմ, ապագայում որոշակի զարգացումների ականատես կլինենք:

– Նախօրեին թշնամին կրակ էր բացել հայկական դիրքերի ուղղությամբ, և արկերից մի քանիսը նորից Իրանի տարածքում էին ընկել: Իրանի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ չեն ների որևէ վրիպում, այս դեպքում ի՞նչ քայլի են դիմելու:

– Այս կարգի ռմբակոծումների ֆոնին Իրանի կողմից կարևոր կարմիր գծեր են մատնանշված: Օրինակ՝ Արաքսի վրա Խոդաֆերին և Հորադիզի և Ասլանդուզի միջև ընկած Միլ Մողան ու Ղիզ Ղալե երեք ջրամբարները կարմիր գծեր են: Բացի դրանից, Իրանը կարևորել է իր տարածքային ամբողջականության և բնակավայրերի ու շինությունների անվտանգությունը, ինչպես նաև միջազգային տեռորիզմի ներկայությունը: Սրանք էին այդ կարմիր գծերը: Արդեն գիտեք, որ թուրքական և ադրբեջանական կողմերը հերքում են, թե ահաբեկիչներ են կռվում իրենց կողմից, բայց արդեն և՛ Իրանի առաջնորդ այաթոլլահ Խամենեին իր վերջին խոսքում հաստատեց ահաբեկիչների ներկայությունը, և՛ ռուսական կողմը հայտարարեց ահաբեկիչների առկայության մասին, այնպես որ՝ այդ հարցում ոչ մի կասկած չկա:

– Արցախի խնդրի կարգավորման Իրանի առաջարկը Հայաստանն ու Ռուսաստանը կարծես, ըստ էության, մերժեցին: Ի՞նչ պետք է անի Իրանն այս դեպքում, ինչպիսի՞ դերակատարություն կարող է ստանձնել: Նշվում է, որ Իրանը պետք է շատ հստակ Հայաստանին դիտարկի որպես գործընկեր՝ մերժելով Թուրքիային:

– Այդ լուրի հավաստիությունը մեզ մոտ դեռ չկա, կամ գոնե ես չեմ հանդիպել, որ Ռուսաստանն ու Հայաստանը միարժեքորեն դեմ են գնացել Իրանի առաջարկած ձևաչափին: Թեև Արցախյան հարցով արդեն երկու տասնամյակ աշխատող Մինսկի համանախագահներից դուրս նոր ձևաչափ պատկերացնելը դժվար է: Բայցև Իրանի, Հայաստանի և Ռուսաստանի համաձայնության կամ հակառակության մասին խոսելուց առաջ հաստատ կարելի է ասել, որ այս հարցում Իսրայելի զինակից Բաքվի իշխանությունները անկարելի է, որ իրանական որևէ միջնորդության կողմ լինեն:

Կարծում եմ՝ Իրանը, միայն պահպանելով հավասարակշիռ մոտեցումը, կկարողանա իր դրական ազդեցությունն ունենալ Արցախյան հակամարտության հարցում:

Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային մերժելուն, չեմ կարծում, որ նման կտրուկ քայլի կգնա Իրանը, նամանավանդ, որ Թեհրանը շատ լավ գիտակցում է, որ այս փուլում միջնորդների փոփոխման կամ նոր ձևաչափի մասին խոսք լինել չի կարող:

– Վարձկան ահաբեկիչների մասով Իրանի արձագանքն ավելի կոշտ չպե՞տք է լիներ՝ Ձեր կարծիքով:

– Կասկած չկա, քանի որ արդեն գտնվում ենք կարմիր գծերի սահմաններում: Ես կարծում եմ՝ առաջիկա օրերին ինչ-որ զարգացումներ կլինեն այդ ուղղությամբ: Իրանական կողմը այս հարցից անտարբեր չի կարող անցնել, մանավանդ նկատի ունենալով վերջին զարգացումները՝ կապված տարածաշրջանում ջիհադիստների և թշնամական այլ ուժերի առկայության վերաբերյալ, որ խիստ վտանգավոր է նկատվում Իրանի ազգային շահերի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում