Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ատոմակայանը կկանգնի 140 օրով. էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա՞

Աննախադեպ երկար՝  140 օրով կանգնելու է Հայաստանի ատոմակայանի աշխատանքը։ Այս մասին ԱԺ-ում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։  Նա նշել է, որ ատոմակայանի կանգը նախատեսված էր 45 օրով, բայց տևելու է 140 օր։ «Բավական ծանր տարի է սպասվելու, այս պահին դեռ չեմ ուզում կոնկրետ թվային գնահատականներ տալ, բայց, այո, Հայաստանի էլեկտրական ցանցերի մասով ունենք խնայողություններ։ Կորուստները նվազեցվելու են շուրջ ավելի քան 2,5 տոկոսից, որը 4-5 մլրդ դրամ է։ Այսինքն՝ այդքան դրական խնայողություն ենք ունենալու, բայց միաժամանակ դրան զուգահեռ 2021 թվականին նախատեսվում են ատոմակայանի կյանքի երկարաձգման ամենամեծ աշխատանքները։ Եվ աննախադեպ երկար կանգնելու է ատոմակայանը՝ մոտ 140 օր՝ սովորաբար նախատեսված 45 օրվա փոխարեն։ Եվ իր կանգառի ժամանակ չարտադրված էլեկտրաէներգիան փոխարինվելու է ՋԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայով»,- նշել է Բաղրամյանը։

«Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ նորմալ է, որ վերանորոգման աշխատանքների համար նախատեսված 45 օրը դարձել է 140 օր։ 140 օրն էլ երկար ժամկետ չէ, քանի որ ռեակտորի թրծում, ջերմային մշակում պետք է իրականացվի: «Դրա համար ամբողջ ռեակտորը դատարկվում է, և այն նորից թրծվում է, որպեսզի ռեակտորը դիմանա հետագա շահագործմանը։ Այդ իսկ պատճառով պետք է ատոմակայանը երկար ժամանակով կանգնի։ Ուրիշ երկրներում ատոմակայանը տարիներով են կանգնեցնում, որպեսզի նման աշխատանքներ իրականացվեն։ Իսկ մենք համ էլեկտրաէներգիա  ենք արտադրում, համ վերանորոգում ենք անում։ Հիմա մի անգամ պետք է 140 օրով կանգնի։ Նորմալ է այդ ժամանակը»,- ասաց Պետրոսյանը։

Մեր հարցին՝ ատոմակայանի նման երկար կանգը չի՞ անդրադառնա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վրա, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այդ հարցերը կարգավորում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, իրենք են հաշվարկները անում։ Ես կարծում եմ, որ 140 օրը այն ժամանակահատվածը չէ, որի պատճառով պետք է խնդիրներ ծագեն։ Մանավանդ այն պարագայում, երբ ատոմակայանի վերազինումից հետո ատոմակայանի հզորությունը մեծանալու է: Ատոմակայանի հզորությունը ավելանալու է 60 մեգավատով, և դրանից հետո ավելի շատ էլեկտրաէներգիա կարտադրվի։ Ես համոզված եմ, որ այս աշխատաքնները ժողովրդի վրա չեն ազդելու»։

 

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը, սակայն, այլ կարծիքի է: «Հայաստանի էներգետիկ անվտանգության մոդելի համաձայն՝ նման պայմաններում էլեկտրաէներգիայի գեներացման բեռն իր վրա են վերցնում ՋԷԿ-երը, որոնք, ինչպես գիտենք, էլեկտրաէներգիա են արտադրում Հայաստանում գործող ամենաբարձր սակագնով։ Այսպիսով, 2021-ը հիրավի լինելու է կրիտիկական Հայաստանի էներգետիկ համակարգի համար, որի թերևս ամենավտանգավոր արդյունքը կարող է լինել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը։ Վերջիններիս վրա, ի դեպ, տարեսկզբից գոյացել է հավելյալ բեռ՝ 2 դրամի չափով։ Այդ բեռի ավելացումը զսպելու համար անհրաժեշտ ռեսուրսներն այլևս սպառված են։ Ակնհայտ են նաև այն ռիսկերը, որոնք գեներացվում են ռուսական վարկից հրաժարվելու արդյունքում։ Համակարգում անհրաժեշտ է շոկային թերապիա»,- պնդում է փորձագետը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում