Monday, 23 05 2022
Փրկարարները թափված քարերից մաքրել են Երևանի Աթենքի փողոցը. երթևեկությունը վերականգնվել է
Նախատեսվում է Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթներ գործարկել. դեսպան Ֆան Յոնգը` Արագածոտնի մարզպետին
Կոչ ենք անում չխափանել մետրոպոլիտենի աշխատանքը, այլապես համապատասխան միջոցներ կձեռնարկվեն. ոստիկանություն
ՀԿ-ների հետ քննարկվել են ԲԴԽ որոշումների բողոքարկման, ՍԴ և դատաիրավական ռազմավարության բարեփոխումների հարցեր
Կատարվածը ցույց է տալիս, որ Հայաստանը հրաժարվում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի աջակցումից. Լևոն Զուրաբյան
00:15
Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ
Պարեկները մեկ շաբաթում Երևանում հայտնաբերել են 1495, Շիրակում՝ 1961 և Լոռիում՝ 836 խախտում
Ինչ կշահի Հայաստանը պարզ չէ, ինչ կշահի Ադրբեջանը` պարզ է
23:30
Ռումինիայում հայտնաբերվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքի բեկորներ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
23:10
Ուկրաինայի չեզոքությունը կարող է կարգավորել հակամարտությունը. Քիսինջեր
Հայաստան-Սփյուռք համազգային քննարկումներ են պետք
23:00
Իտալիան ծրագրում է ՆԱՏՕ-ի ամրապնդման համար ավելի քան 800 զինծառայող ուղարկել Բուլղարիա
ԱԺ ընդդիմությունից ավելի շատ են զզվում, քան իշխանությունից
Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունները տևել են գրեթե 5 ժամ
22:15
Լեհաստանի նախագահը մտադիր է համոզել ԵՄ որոշ երկրների Ուկրաինային անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրել
22:00
Բրիտանիայում արձանագրվել է կապիկի ծաղիկի 36 նոր դեպք
Քարաթափում՝ Աթենքի փողոցում
Մայիսի 22-ին Հայաստանում ծնունդների թիվը
Արցախում քննարկել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների բյուջեի կատարողականները
21:20
Թալինում հիմնվել է 7,5 հեկտար տարածք զբաղեցնող արևային ֆոտովոլտային էլեկտրակայան
21:10
Պեկինի ավելի քան 1800 բնակիչ ուղարկվել է Չժանցզյակոու քաղաք կարանտինի
Ադրբեջանի նախագահը ստեղծել է Հայաստանի հետ սահմանազատման պետական հանձնաժողով
20:50
ԱՀԿ-ն դեռ տեղեկություն չունի կապիկի ծաղիկ վիրուսի հնարավոր մուտացիաների մասին
Քննարկվել է հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության խնդիրը
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման խնդիրներին
Զոհված զինծառայողների ծնողները վարչապետի դեմ քրգործ հարուցելու գործով չեն ներգրավվի
Հայտնի է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմը
Ռուսաստանի զգայուն արձագանքը Բրյուսելին. երկու զանգ
20:05
ԱՄՆ-ն Թայվանին մատակարարել է ավելի քան 70 միլիարդ դոլարի զենք

Հայ համայնքն իր գործն անում է, բայց Կիևի և Երևանի հարաբերությունները խորը վերաիմաստավորման կարիք ունեն

Արցախյան պատերազմի այս օրերին հատկապես համացանցում և լրատվական միջոցներում տարածված  ինֆորմացիայի ֆոնին հայ-ուկրաինական հարաբերությունները հերթական լարված փուլն են ապրում։ Հայաստանում հատկապես մեծ դժգոհություն հասունացավ Ուկրաինայի և Թուրքիայի միջև կնքված ռազմական համաձայնագրից հետո, որը ուկրաինացի շատ փորձագետների և պատգամավորների խոսքերով՝ պլանավորված էր շատ ավելի վաղ։

Ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան, analitikaua.net կայքի խմբագիր Մարատ Հակոբյանի կարծիքով՝ կնքված համաձայնագիրը երկկողմ բնույթ ունի և ուղղված չէ երրորդ պետության դեմ. «Եթե նկատի ունեք նոր ռազմական համաձայնագիրը, ապա նման համաձայնագիր Ուկրաինան կնքում է շատ երկրների հետ։ Օրինակ՝ սեպտեմբերին նման մի համաձայնագիր  կնքվեց Ռումինիայի հետ: Դա անհրաժեշտ է ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար։ Եթե պաշտոնական Երևանը ձևավորի համապատասխան օրակարգ, ապա հնարավոր է նմանատիպ համաձայնագիր կնքել նաև Հայաստանի հետ, չէ՞ որ հարևան Վրաստանի հետ  վաղուց գործում է նման համաձայնագիր»։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի հայերի գործողություններին, մեր զրուցակիցն ընդգծեց, որ պատերազմի առաջին օրերից սկսած Ուկրաինայի հայերի միությունը ձևավորել է հայրենիքին օգնություն տրամադրելու շտաբ. «Աշխատանքային խմբի մեջ են մտել Վիլեն Շատվորյանը, շրջանային հայկական համայնքների ղեկավարները, ինչպես նաև կամավորներ Հայաստանից։ Համայնքի կողմից հատկացվելիք օգնության չափերը չափազանց մեծ են, ես կասեի նաև՝ աննախադեպ»։

Հարցին, թե  ընդհանրապես ինչպե՞ս է գնահատում պատերազմի այս օրերին Ուկրաինայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, Մարատ Հակոբյանն ասաց. «Ես կցանկանայի շեշտել մի կարևոր  հանգամանք՝ Ուկրաինայի չեզոք դիրքորոշումը։ Մեր երկրի ղեկավարությունը հանդես է գալիս երկխոսության և հակամարտության դեէսկալացիայի օգտին, ինչպես նաև շեշտում է, որ Կիևը չի պատրաստվում ռազմական օգնություն ցույց տալ հակամարտող կողմերին։ Մոտալուտ խաղաղություն հաստատելու ցանկության մասին է արտահայտվել նաև Ուկրաինայի խորհրդարանականների մեծ մասը։ Ուկրաինական մամուլում ակտիվորեն լուսաբանվում են Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները։ Ընդհանուր առմամբ մեդիայի արձագանքը բալանսավորված է և ներկայացնում է  բոլոր կողմերի տեսակետը»։

Հաջորդ հարցին՝ ինչո՞ւ հնարավոր չեղավ ստեղծել հայ-ուկրաինական այնպիսի հարաբերություններ, որպեսզի այսպիսի խնդիրների առաջ չկանգնենք, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ցավոք սրտի, մենք առայժմ ականատես չենք եղել երկկողմ դինամիկ հարաբերությունների օրակարգի հաստատմանը, որը կնպաստեր  մեր երկրների պոտենցիալին։ Կիևի և Երևանի հարաբերությունները շատ խորը վերաիմաստավորման կարիք ունեն, և դրա համար անհրաժեշտ է  քաղաքական գործիչների, սփյուռքի ու փորձագիտական հանրության  կոնսոլիդացիա: Քաղաքական կամքի առկայության պայմաններում շատ ակտուալ խնդիրներ կարելի է լուծել մոտ ապագայում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում