Հայաստանի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Վան»-ը և «Լոռի»-ն:
` Չարենցավանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղում Վանաձորի «Լոռի»-ն հաղթեց 1:2 հաշվով: «Վան»-ի կազմում աչքի ընկավ Միհրան Պետրոսյանը, իսկ վանաձորցիներից դուբլի հեղինակ դարձավ Կլաուդիր Մարինի Ջունիորը:
Այս տուրից հետո «Լոռի»-ն մրցաշարային աղյուսակում երկրորդն է 13 միավորով, իսկ «Վան»-ը` 5-րդն է 12 միավորով: