Friday, 29 03 2024
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին

Պետք է վերանայել տնտեսական առաջնահերթությունները, երկրների հետ կապերը․ Գագիկ Մակարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը։

– Պարոն Մակարյան, պատերազմական այս վիճակում և պատերազմից հետո Հայաստանի տնտեսական առաջնահերթությունները, տարբեր մասնագետների կարծիքով, վերանայման կարիք ունեն։ Ձեր կարծիքով՝ որո՞նք պետք է լինեն այսուհետ մեր տնտեսական առաջնահերթությունները։

– Անպայման պետք է առաջին հերթին վերանայվեն մեր պետության կողմից սահմանված տնտեսական գերակայությունները։ 2020 թվականի համար մենք ունեինք երեք գերակայություն՝ զբոսաշրջություն, գյուղատնտեսություն և առաջավոր տեխնոլոգիաների արդյունաբերություն։ Կարծում եմ՝ տուրիզմը պետք է փոխարինվի շինարարությունով, քանի որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում դրա կարիքը շատ կլինի։ Շինարարական նյութերի արտադրությունով Հայաստանը հիմնականում ինքնաբավ է։ Խոսքը միայն քար, ցեմենտ, ավազի մասին չէ, այլ ներկեր, մեկուսիչ նյութեր, խողովակներ, եվրոպատուհաններ, դռներ, էլեկտրական լարեր և այլն։ Այս ոլորտի խթանումը մուլտիպլիկատիվ էֆեկտ կունենա։ Դա նաև շատ լավ զբաղվածության ծրագիր կարող է լինել։ Հիմա, քանի որ եղանակներ էլ փոխվել են, ձմեռները մեղմ են, կարելի է մտածել ամբողջ տարվա ընթացքում շինարարություն իրականացնելու մասին։ Ելնելով այս իրավիճակից, մենք պետք է բնակարանաշինական մեծ ծավալի աշխատանքներ իրականացնենք։ Պետք է կառուցվեն, վերանորոգվեն շենքեր, տներ, շինություններ։ Արդյունաբերության ոլորտի մասով ևս պետք է վերանայումներ կատարվեն։ Կա Հայաստանի արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարություն։ Ես շատ կարևորում եմ ինժեներական ծառայությունների զարգացումը, նոր նախագծումները, ոլորտի կիրառությունը արդյունաբերության մեջ, հատկապես մեքենաշինության մեջ։ Մեքենաշինությունը ոլորտ է, որի մեջ մտնում են վեց ենթաճյուղեր՝ էլեկտրոնիկա, էլեկտրատեխնիկա, հաստոցաշինություն, սարքաշինություն, ոչ ստանդարտ սարքավորումների արտադրություն, կարի, քիմիական ոլորտի սարքավորումների արտադրություն և այլն։ Սա կարևոր է մի քանի առումներով։ Առաջին հերթին, եթե մենք մերժում ենք թուրքական ապրանքների ու սարքավորումների ներմուծումը, հետևաբար՝ մենք, որպես այլընտրանքային տարբերակ, կարող ենք զարգացնել արտադրություն Հայաստանում։ Մեքենաշինությունը մեզ պետք է նաև պաշտպանական նպատակների համար՝ տեխնիկայի վերանորոգման կատարելագործման համար։ Այս բոլորի հետ մեկտեղ, բացի պատերազմական վիճակից ու թուրքական ապրանքների բոյկոտման կոնցեպցիայից, կա երկրորդ խնդիր, որը մեզ որոշակի պահանջներ է թելադրում։ Դա կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական որոշ ճյուղերի վերադասավորումն է։ Ոլորտներ կային, որոնք կարողացան իմունիտետ դրսևորել, իսկ ճյուղեր կային, որ, անկախ կիրառված ջանքերից, փրկել չկարողացանք, էականորեն տուժեցին։ Հետևաբար, պետք է վերանայել, թե ֆորսմաժորային իրավիճակում որ ճյուղերը պետք է զարգացնել։

– Պարոն Մակարյան, հանքարդյունաբերությունն ու ռազմական արդյունաբերությունը ֆորսմաժորային իրավիճակում ինչպե՞ս կարող են փրկել տնտեսությունը, թեկուզ կարճաժամկետ հեռանկարում։

– Հանքարդյունաբերությունն իր բնույթով ունի մուլտիպլիկատիվ նշանակություն։ Հանքարդյունաբերությունը բերում է որոշակի արտարժույթ՝ դոլար, եվրո, որը կարևոր է տնտեսության համար, ներմուծողների համար։ Սակայն հանքարդյունաբերությունը պետք է որոշակի բալանսավորման ենթարկվի։ Մինչև հիմա, եթե սխալներ են եղել, որտեղ ինչ են թույլատրել, այժմ արդեն պետք է բալանսավորեն։ Գյուղատնտեսական հողերի հեռավորությունը, դրանց անվտանգության պահպանությունը, մաքրությունը, էկոլոգիապես մաքուր ապրանք արտադրելը ևս պետք է լինի ռազմավարական առաջնահերթություն։ Հետևաբար, հանքարդյունաբերությունն ամեն տեղ չէ, որ պետք է մուտք գործի ու խաթարի հարաբերությունները։ Շատ կարևոր է, որ թափոնների վերամշակմանը առաջնահերթություն տրվի, որը այսօր Հայաստանում շատ թույլ է։ Պետք է գտնել տեխնոլոգիաներ, ներդրողներ, որոնք կհամաձայնեն վերամշակել այդ թափոնները, նոր մետաղներ կորզել և այլն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում