Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Սերգեյ Համբարձումյանը չի արտահայտում հայ համայնքի կարծիքը. ՌԴ հայության կարծիքը չի փոխվել

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ռուսաստանցի հայ փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը:

– Վերջերս Սերգեյ Համբարձումյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Ռուսաստանի մեծահարուստ հայերից նման մեսիջներ գալիս, փոխանակ աջակցեն ՀՀ իշխանություններին, ինչպես այլ երկրներից, նման հայտարարություններ են հնչում: Որտե՞ղ է թաքնված «շան գլուխը»:

– Դա նոր խնդիր չէ, ճիշտն ասած, միշտ էլ եղել է: Հայոց պատմության մեջ միշտ էլ եղել է ճեղքը ժողովրդի և էլիտաների միջև: Դա առաջին հերթին վերաբերում է մեծահարուստներին: Առավել ևս խորհրդային կարգերից հետո շատերը հարստացան, որոնց կապիտալը տարբեր ծագումներ ունի: Ես կարծում եմ, որ այստեղ կան ուրիշ միտումներ: Ես պատրաստ չեմ նրանց մեղադրել, որ այդ մարդիկ հակազգային են, ունեն հակառակ շահեր, բայց, դժբախտաբար, իրենց կապիտալը շատ հաճախ իրենց թույլ չի տալիս լինել անշահախնդիր: Դրա համար էլ ես միշտ ասել եմ, որ այստեղ 2000-ականների սկզբին ստեղծված համայնքային կառույցների ղեկավարները բոլորն էլ համայնքային կյանքի հետ կապ չեն ունեցել, հասարակական գործունեություն երբեք չեն վարել և մնացել են անփոփոխ: Ես միշտ ասել եմ, որ այդ կառույցներում պետք է միշտ լինեն վերընտրություններ, լինեն փոփոխություններ, լինեն նոր դեմքեր, բայց դեռ չի հասունացել այդ հարցը: Չնայած պատերազմական այս իրադարձությունների ֆոնին՝ համայնքը վերակառուցվեց, և դա հիանալի է, որ մարդիկ ինքնակազմակերպվեցին և կարողանում են տեղերում կազմակերպել ու օգնություններ ուղարկել: Բայց ինչ վերաբերում է խոշոր համայնքային կառույցների ղեկավարներին, նրանց համար գլխավորն իրենց տեղերը պահպանելն է:

Անկեղծ ասած, ես Սերգեյ Համբարձումյանի կոչը չեմ կարդացել, կարող եմ ենթադրել, թե խոսքն ինչի մասին է: Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանի նոր դեմք, նոր կերպար ստեղծել, ինչը ողջունելի է, և չի կարելի առնվազն այս պահին այդպիսի հարցեր բարձրացնել: Հիմա դրա ժամանակը չի, հիմա պետք է համախմբվել ՀՀ կառավարության շուրջը և աջակցել նրան: Նման հարցերը կարելի է բարձրացնել պատերազմից հետո միայն:

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ սա առանձին անհատների, մեծահարուստների հայտարարություններն են և համայնքի հետ որևէ աղերս չունեն:

– Այո, նրանք չեն արտահայտում համայնքի կարծիքը, դա իրենց առանձին անհատների կարծիքն է: Շատ դեպքերում այդ մարդիկ կապված են ռուսական իշխանական կառույցների հետ, ինչը ևս գաղտնիք չէ: Շատ քննադատաբար պետք է վերաբերվել այդպիսի կոչերին:

– Ռուսաստանի հայ համայնքը հիմա համախմբվա՞ծ է՝ ինչպես երբևէ:

– Դա փաստ է: Իհարկե, միասնական, միահամուռ կառույց, որպես այդպիսին, չկա, կան համայնքային խմբեր, որոնք շատ ակտիվ գործում են: Առավելապես դա վերաբերում է երիտասարդներին, նոր սերնդին, որը պարզապես հրճվանք է առաջացնում, որ այսպիսի օրերին հայ ազգը կարողանում է միավորվել: Մնում է միայն ցանկանալ, որ այդ միավորման ձգտումը չկորի ճգնաժամն անցնելուց հետո: Դժբախտաբար, մեր պատմությունը ցույց է տալիս, որ մենք միավորվում ենք միայն ճգնաժամային օրերին՝ լինի երկրաշարժը, լինի Արցախի պատերազմը: Պետք է սովորենք այսպես կազմակերպված լինել նաև խաղաղ կյանքում, որպեսզի զարգացնենք մեր պետությունը, ուժ դառնանք, որ կախված չլինենք ուրիշ պետություններից, կայսրություններից, ուրիշների կարծիքից:

– Հայաստանի առաջին և երկրորդ նախագահներն էին ցանկություն հայտնել մեկնելու Մոսկվա, հանդիպելու ռուսական էլիտայի հետ, բայց հետո պարզվեց, որ Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կովիդով, և չեն կարող գալ: Ամեն դեպքում այս քայլն ինչպե՞ս եք գնահատում, արդյոք նրանց միջամտությունը որևէ արդյունք կարո՞ղ էր տալ:

– Այստեղի հայությունը, ինչպես ամբողջ աշխարհի հայությունը, նույն կարծիքն ունի այդ անձանց վերաբերյալ: Հիշենք միայն թավշյա հեղափոխության օրերը, թե ինչ հրճվանքով էին ամբողջ աշխարհի հայերը ոտքի կանգնել ու պահանջում Սերժ Սարգսյանի հեռացումը: Նույն վերաբերմունքն էր նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Նույն վիճակն էր նաև Ռուսաստանում: Այդ օրերին ես Մոսկվայում պաշտպանում էի հեղափոխության մասնակիցներին: Այնպես ստացվեց, որ դա շատերի դուրը չէր գալիս, և սկսեցին խոչընդոտներ ստեղծել՝ ասելով, թե ինչու եք պաշտպանում այդ մարդկանց: Եվ դա անում էին այն մարդիկ, որոնց մասին դուք հարց տվեցիք՝ այդ նույն մեծահարուստները: Նրանք բոլորը նախկին իշխանությունների կողմնակիցն էին: ՀՀ նախկին նախագահների նկատմամբ վերաբերմունքը հիմա էլ նույնն է, նրանց մասին ոչինչ չեն հիշում, և ոչ ոք չի սպասում նրանց վերադարձին: Ավելին ասեմ՝ սպասում են արդարադատության ավարտին: Բոլորը սպասում էին, որ տրամաբանական ավարտ կունենա այդ ամենը, բայց դեռ բազմակետ է դրված այդ գործընթացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում