Thursday, 18 04 2024
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին

Թուրքական պլան Բ-ն և հայկական երաշխիք կանխավարկածը

Դիվերսիոն պատերազմ թելադրելը թուրքական պլան Բ-ն է, որ գործի է դրվում Արցախի դեմ պատերազմում: Եվ այն գործի է դրվում, որովհետև պլան Ա-ն ձախողվե՞լ է, թե՞ որովհետև այն ըստ էության ավարտել են՝ հարաբերական արդյունքով, որոշակի տարածքային առաջխաղացումով, բայց առանց որևէ ռազմավարական ամրության՝ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական իմաստով:

Արդեն մի քանի օր ակնհայտ է պատերազմի փուլի փոփոխությունը: Թուրքերը փորձում են թելադրել դիվերսիոն պատերազմ, որի մի նպատակը թերևս պարզ է վաղուց՝ նկարներ ուղարկել Ալիևին: Կարող ենք դիտարկել մեկ այլ նպատակ՝ արցախյան ուժերին փորձել պարտադրել, այսպես ասած, ապակենտրոն պայքար: Բայց ո՞րը կարող է լինել դրա նպատակն ու առավել ևս իմաստը՝ հատկապես նկատի ունենալով այն, որ արցախցիները իրենց լեռներում ուղղակի դժոխք են կազմակերպում թուրք հատուկջոկատայինների, ադրբեջանցիների և վարձկան-ահաբեկիչների համար:

Այդ հանգամանքը թույլ է տալիս կարծել կամ եզրակացնել, որ պլան Բ-ի թուրքերն անցել են ոչ թե պլան Ա-ն թեկուզ հարաբերական արդյունքով ավարտելու, այլ հենց ձախողելու հետևանքով, որովհետև նրանք անցել են պլան Բ-ի, որտեղ միակ շատ որոշակի և հստակ բանն այն է, որ նրանք հայտնվել են ռազմական իմաստով դժոխքում: Սակայն սա իհարկե մեր զինված ուժերի և հրամանատարության համար չպետք է լինի շփոթեցնող, որովհետև վերջին հաշվով հակառակորդի պլաններին մենք, այսպես ասած, ընթացիկ, պոստֆակտում տրամաբանությամբ չէ, որ պետք է հաղորդակցվենք, այլ փորձենք լինել առաջանցիկ դինամիկայում և կանխորոշել հնարավոր ամեն ինչ: Հետևաբար մենք, ընդ որում ոչ միայն զինված ուժերը, այլև դրանց թիկունքի ապահովման կարևորագույն առաքելություն ունեցող համայն հայությունը, պետք է գործենք ոչ թե թշնամու տապալվածության, այլ թշնամու, այսպես ասած, խորամանկության և նենգության կանխավարկածից ելնելով: Դա կերաշխավորի թշնամու տապալումը՝ անկախ այն բանից, թե ինչ զարգացումներ են պատկերացնում իրենց պլան Բ-ն գործի գցելով: Որովհետև մենք խոշոր հաշվով դեռևս չգիտենք, թե որն է թշնամու սանձազերծած պատերազմի առանցքային հարվածային ուղղությունը, մենք չենք կարող վստահ լինել՝ անցե՞լ ենք այն, թե՞ դեռ առջևում է: Հետևաբար մենք պետք է մշտապես գործենք այն կանխավարկածով, որ դա դեռ առջևում է: Դա մեր ամրության և հաղթանակի երաշխիք կանխավարկածն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում