Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Ղարաբաղը» ընդունեց իր աշխատակցի հանցագործությունը. Վլադիմիր Սոլովյովի արձագանքը…

Ադրբեջանի չեմպիոն «Ղարաբաղը» պաշտոնական հայտարարություն է տարածել ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովի աղմկահարույց գրառման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Իբրահիմովը օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում կոչ էր արել սպանել բոլոր հայերին, այդ թվում նաև կանանց, երեխաներին և ծերերին։ Կարճ ժամանակ անց Իբրահիմովը իր էջից հեռացրել էր գրառումը պատասխանատվությունից խուսափելու նպատակով։ Ադրբեջանական քարոզչամեքենան էլ փորձում էր համոզել, որ գրառման հեղինակը Իբրահիմովը չէ, և որ նրա ֆեյսբուքյան էջը կոտրել են հաքերները։

«Նշենք, որ մեր ակումբի մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովը հոգեբանական հարված էր ստացել՝ Հայաստանի Զինված ուժերի կողմից ադրբեջանական Գյանջա և Բարդա քաղաքների ուղղությամբ հրթիռային հարվածների հետևանքով ադրբեջանցի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների և կանանց մահվան լուրերը լսելով։ Դա է պատճառը, որ նա հուզական և էմոցիոնալ գրառում էր կատարել Ֆեյսբուքում: Նա իր էջում օգտագործել էր այնպիսի բառեր, որոնք հակասում են մեր պետության դիրքորոշմանը և «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի սկզբունքներին: Նուրլան Իբրահիմովի հայտարարությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որտեղ նա չէր կարողացել զսպել դաժանության նկատմամբ իր հուզական դրսևորումները, և որի համար արդեն զղջացել է ու հեռացրել գրառումը, չեն արտացոլում «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական դիրքորոշումը և չեն հաստատվում մեր ակումբի կողմից: Իբրահիմովը հանցագործության համար պատասխանատվության է ենթարկվել Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան: Ադրբեջանի դատախազության կողմից Նուրլան Իբրահիմովի նկատմամբ վարչական գործ է հարուցվել և ուղարկվել դատարան, որտեղ պատժի վերաբերյալ որոշում կկայացվի: Բացի այդ, մեր ակումբի ներքին կարգապահական օրենսգրքի համաձայն, Նուրլան Իբրահիմովի սխալ քայլը կդիտարկվի կարգապահական հանձնաժողովի կողմից, ինչից հետո էլ կսահմանվեն համապատասխան կարգապահական տույժեր: «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը կրկնում է, որ մեր ակումբի աշխատակիցներն այս դժվարին շրջանում պետք է զերծ մնան սոցցանցերում նման հայտարարություններ տեղադրելուց, պահպանեն մարդասիրական սկզբունքները և լիովին հետևեն մեր պետության օրենքներին»,- նշված է հայտարարության մեջ:

Փաստորեն, այս հայտարարությամբ «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը հաստատում է, որ հենց Իբրահիմովն է գրառման հեղինակը, և որ տվյալ անձը ակումբի պաշտոնական ներկայացուցիչն է։ Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք էր հղել ՈՒԵՖԱ-ին՝ պահանջելով «Ղարաբաղին» զրկել եվրագավաթներում ելույթ ունենալու իրավունքից։ Հայկական ֆուտբոլային գերատեսչության պաշտոնական բողոքը, կարելի է ասել, փաստի առաջ է կանգնեցրել ՈՒԵՖԱ-ին։ «Ղարաբաղի» հայտարարությունից հետո, որում փաստացի հաստատվում է Իբրահիմովի հանցագործությունը, ՈՒԵՖԱ-ն ուղղակի պարտավոր է համարժեք գնահատական տալ տեղի ունեցածին։

Դժվար է մտաբերել գեթ մեկ դեպք, երբ ֆուտբոլային ակումբի պաշտոնական ներկայացուցիչը մարդկանց սպանելու և բնաջնջելու կոչ անի։ Պետք է արձանագրենք, որ Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունից «Ղարաբաղին» դուրս թողնելը ամենամեղմ պատիժը կարող է լինել։ Նախադեպը չունեցող այս արարքից հետո «Ղարաբաղը» պետք է զրկվի ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Արձանագրենք նաև, որ որակազրկումից բացի՝ այլ պատժամիջոցի կիրառումը կնշանակի, որ ՈՒԵՖԱ-ն անուղղակի կերպով խրախուսում է ֆուտբոլը քաղաքականացնելու, մարզաձևը ռազմաքաղաքական նպատակներով օգտագործելու, ինչպես նաև խաղաղ բնակչության սպանդ իրականացնելու ադրբեջանցիների մղումները։

Ի դեպ, Իբրահիմովի արարքին անդրադարձել է նաև հայտնի ռուս հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովը։ Վերջինս թվիթերյան իր էջում գրել է. ««Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովն օրենքով պատասխան կտա այլ ազգի նկատմամբ դաժանության կոչերի, ազգային, ռասայական կամ կրոնական ատելություն հրահրելու համար»։

Հիշեցնենք, որ Իբրահիմովը Ֆեյսբուք սոցիալական կայքի իր էջում, անդրադառնալով Արցախում շարունակվող պատերազմին, մասնավորապես գրել էր. «Մենք պետք է սպանենք հայերին։ Պետք է սպանենք երեխաներին, կանանց, ծերերին, առանց որևէ տարբերության։ Պետք է սպանենք բոլորին։ Ոչ մի խղճահարություն և էմոցիաներ։ Եթե չսպանենք հայերին, ապա նրանք կսպանեն մեզ և մեր երեխաներին։ Նրանց հետ օրենքի լեզվով խոսելն անիմաստ է։ Թուրքիան տարիներ շարունակ փորձեց դա անել, բայց չստացվեց։ Հայերը սկսեցին հասկանալ, երբ սկսեցինք խոսել ուժի լեզվով։ Պետք է սպանենք, որ այլևս չհարվածեն Բարդային, Գյանջային և մյուս քաղաքներին։ Նրանք պետք է հասկանան, որ եթե սպանեն 1 ադրբեջանցի, ապա մենք կոչնչացնենք 100 հայ։ Մենք պետք է սպանենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում