Friday, 29 03 2024
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները

Ինչ է խոսել Պուտինը Փաշինյանի հետ ահաբեկիչների թեմայով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ, իրենց տեղեկություններով, ղարաբաղյան գոտում վարձկանների թիվը հասնում է 2000-ի: Լավրովը ասել է, որ ՌԴ նախագահ Պուտինն այդ մասին խոսել է հոկտեմբերի 27-ին Էրդողանի հետ հեռախոսազրույցում, նաև խոսում է Հայաստանի վարչապետի և Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցներում: Վարձկանների թեմայով ինչի՞ մասին է խոսում ՌԴ նախագահը Հայաստանի վարչապետի հետ, և ինչի մասին է խոսում Էրդողանի ու Ալիևի հետ այդ թեմայով: Բանն այն է, որ Հայաստանի հետ այդ թեմայով խոսելու, թերևս, մի բան կարող է լինել՝ ինչ աջակցություն կարող է ցուցաբերել Ռուսաստանը Հայաստանի զինված ուժերի հակաահաբեկչական պայքարին, որ իրականացվում է Արցախի պաշտպանական բանակի ձևաչափով: Հայաստանի հետ այդ թեմայով խոսելու այլ բան, թերևս, չկա, որովհետև այդ վարձկան-ահաբեկիչներին ռեգիոն է ներբեռնել Թուրքիան, Ադրբեջանը վերածել դրա ահաբեկչական որջի, ճամբարի, և փորձում է քաղաքական պայմաններ թելադրել արդեն ոչ միայն Արցախին ու Հայաստանին, այլևս Ռուսաստանին, Իրանին՝ նվազագույնը, դեռ չենք խոսում Եվրոպայի մասին:

Ավելին, հենց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այդ բնույթի խոսակցությամբ է, որ ՌԴ նախագահ Պուտինն արդեն, թերևս, այլ բնույթի խոսակցություն պետք է ունենա Էրդողանի և Ալիևի հետ: Ընդ որում, այստեղ հարկ է գուցե առանձնացնել՝ Էրդողանի, կամ Ալիևի հետ: Որովհետև ակնառու է, որ ահաբեկիչների հովանին Էրդողանն է, ինչպես ամբողջ պատերազմի հովանին: Ըստ այդմ, Ալիևի հետ խոսելը դառնում է ավելորդ, կամ ավելորդ չէ միայն այն դեպքում, եթե այդ խոսակցության արդյունքում Ալիևը դադարում է լինել Էրդողանի գործիք և ահաբեկիչների որջ: Բոլոր դեպքերում, նրանցից որևէ մեկի հետ արդյունավետ խոսակցություն Ռուսաստանի նախագահը կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ արդյունավետ աջակցություն ցուցաբերվի հայկական զինուժի հակաահաբեկչական պայքարին: Թե որքան արդյունավետ կարող է լինել այդ աջակցությունը, մի կողմից, իհարկե, քննարկումների հարց է, մյուս կողմից, անշուշտ, բավականին հստակ է, որ Ռուսաստանն այդ իմաստով ունի ահռելի և գործնականում անսահմանափակ ներուժ:

Վերջին հաշվով, այստեղ խնդիրը բոլորովին Հայաստանին ու Արցախին պարզ օգնությունը չէ, այլ Ռուսաստանի կենսական շահերի պաշտպանությունը: Մեծ հաշվով, հայկական զինուժը, հայ զինվորը, սպան, կամավորականը, պաշտպանելով Արցախն ու Հայաստանը, ըստ էության կանգնած են հենց այդ կենսական շահի պաշտպանության դիրքում նաև: Ռուսաստանի խնդիրն է միանալ իր կենսական շահերի պաշտպանության գործին՝ իր ռեսուրսային աջակցության անսպառ ներուժով: Անսպառ, որովհետև՝ ինչպես հայությունն իր կենսական անվտանգության համար չի խնայում ոչինչ, այդպես էլ Ռուսաստանը չպետք է խնայի ոչինչ իր կենսական անվտանգության համար: Այլ կերպ ասած, այստեղ հայության իռացիոնալ ակնկալիքի հարց չէ, այլ հակառակը՝ Ռուսաստանից միանգամայն ռացիոնալ վարքագծի ակնկալիք, որը բացարձակապես նույնական չէ «մեզ համար գալ կռվելու» տրամաբանության հետ: Որևէ հայ չի ակնկալում, որ Ռուսաստանը գա և մեր փոխարեն կռվի Արցախի համար: Այդպիսի մեկնաբանությունը՝ թե կա նման ակնկալիք, ուղղակի վիրավորանք է Արցախի համար կռվի ելած տասնյակ հազար հայ զինվորների, սպաների, կամավորների հանդեպ:

Հայությունը ակնկալում է, որ Ռուսաստանը կկանգնի իր կենսական շահերի դիրքում, և դա ինքնին արդեն բավարար կլինի հակաահաբեկչական պայքարում հայկական ուժերի արդյունավետ աջակցության հարցը լուծելու համար: Այլապես, Էրդողանի կամ Ալիևի հետ ՌԴ նախագահի զրույցները չեն ունենալու որևէ արդյունք, համենայնդեպս արդյունք Ռուսաստանի շահերի տեսանկյունից: Սա, անկասկած, գիտակցում է ոչ միայն Երևանը, այլևս, իհարկե, Մոսկվան: Հարցն այն է, սակայն, որ խնդիրը լուծելու այսպես ասած ավանդական դիվանագիտական մոտեցումները չեն աշխատում ակնհայտորեն, ռեգիոնալ ռուսական ավանդական քաղաքականության անիվը խրվել մնացել է հենց թուրքական շանտաժի և ահաբեկության ռեգիոնալ ճահճում: Այդ իմաստով է, որ Մոսկվայից պահանջվում է արդեն ոչ ստանդարտ քայլեր և գործիքակազմ: Դա ամենևին չի նշանակում պատերազմի հայտարարում Թուրքիային կամ Ադրբեջանին: Բայց ստանդարտ քաղաքականությունից անցումը նոր փուլի, անհրաժեշտություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում