Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանը «Կայրաթ»-ի կազմում դարձել է Ղազախստանի չեմպիոն:
Երկրի ներքին առաջնության 17-րդ տուրում «Կայրաթ»-ը մրցելով «Օրդաբախ»-ի հետ առավելության հասավ 1:3 հաշվով, ինչի շնորհիվ էլ ժամանակից շուտ հռչակվեց Ղազախստանի չեմպիոն: «Կայրաթ»-ը հավաքեց 44 միավոր և 17 միավորով առաջ անցավ երկրորդ տեղում ընթացող «Տոբոլ»-ից: Առաջնության ավարտին մնացել է մեկ տուր:
Կամո Հովհաննիսյանը «Կայրաթ»-ի կազմում մասնակցել է 12 խաղի` դառնալով մեկ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: