Wednesday, 24 04 2024
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը

Ավստրիան կճանաչի՞ Արցախը. այլապես Կուրցի խոսքերը գրոշի արժեք էլ չունեն

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը թվիթերյան պատասխան գրառումով արձագանքել է Հայաստանի վարչապետի ցավակցությանը, որ Նիկոլ Փաշինյանը հղել էր Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունների առիթով: Հայաստանի վարչապետը նշել էր, որ Հայաստանն ու Արցախը արդեն մեկ ամսից ավելի կռվում են թուրք-ադրբեջանական-ահաբեկչական տանդեմի դեմ:

Արցախի դեմ ահաբեկչական գրոհից հետո իր հարցազրույցներում Հայաստանի վարչապետը բավականին թափանցիկ կերպով կոչ էր անում քաղաքակիրթ աշխարհին կանգնել Արցախի պաշտպանության դիրքում, որովհետև այնտեղ չկանգնեցնելով ահաբեկիչներին՝ Եվրոպան նրանց ստանալու է Վիեննայի մատույցներում: Դժբախտաբար, դա չուշացավ:

Սեբաստիան Կուրցը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի վարչապետին ծանր պահին զորակցության համար, նշել է, որ միասին կպաշտպանեն բաց հասարակության ու ժողովրդավարության արժեքները: Ավստրիայի կանցլերի պատասխանը անշուշտ կարևոր է, բայց իր հերթին առաջացնում է հարց՝ իսկ ինչպե՞ս, ինչպե՞ս է Ավստրիան, օրինակ, պատկերացնում այդ արժեքների միասին պաշտպանությունը, ի՞նչ միջոցներով, ի՞նչ գործիքակազմով կամ ի՞նչ տրամաբանությամբ: Սա շատ կարևոր է, որովհետև ահաբեկիչները ոչ միայն Կուրցի թիվիթերյան գրառումը չեն կարդում, այլև գործնականում իհարկե խորապես թքած ունեն որևէ եվրոպացի պաշտոնյայի թվիթերյան գրառման վրա: Առավել ևս, որ ի տարբերություն եվրոպացի առաջնորդների՝ ահաբեկիչների առաջնորդները գործի մարդիկ են: Այո, ողբերգական, անմարդկային, հակամարդկային ու հակաքաղաքակրթական գործի, բայց այդ գործում նրանց կանգնեցնելու համար պետք է պատասխան գործ: Գործ, որը թվիթերներում կամ սոցցանցերում չէ, այլ կոնկրետ քաղաքական որոշումներում:

Ըստ այդմ՝ եթե Սեբաստիան Կուրցը պատրաստ է միասին պաշտպանել քաղաքակրթական արժեքները, ապա թերևս պետք է պատրաստ լինի ճանաչել այդ քաղաքակրթության առաջնագծում կանգնած Արցախի ինքնորոշումը: Պատրա՞ստ է Ավստրիան անել այդ քայլը: Եթե պատրաստ չէ դրան, ապա նշանակում է, որ պատրաստ չէ ոչնչի, և միասին պաշտպանության մասին հայտարարությունները ունեն գրոշի արժեք, որի համար շատ թանկ են վճարում եվրոպացիները իրենց քաղաքներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում