Friday, 19 04 2024
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել

ԱՄՆ-ի առաջարկը ֆանտաստիկ շանս է. Կոսովոյի օրինակով Արցախի ճանաչումն ամենանախընտրելի առաջարկն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, որը պատերազմական առաջին օրերից կամավորության սկզբունքով առաջնագծում էր։ Խզմալյանը մի քանի օրով է վերադարձել Երևան։ Օգտագործելով առիթը՝ մի քանի հարց ուղղեցինք նրան։

Պարոն Խզմալյան, Ձեր աչքերով եք տեսել պատերազմը, առաջնագծում եք եղել։ Ի՞նչ վիճակ էր մինչև Ձեր վերադառնալը։ Ի՞նչ դիտարկումներ կանեք հիմա։

– Ես գտնվում էի հյուսիս-արևելքում։ Կամավորական ջոկատով էի մեկնել, գնդապետ Վոլոդիա Ավետիսյանի ջոկատով։ Հիմա մի քանի օրով եմ արձակուրդ եկել և հրամանի դեպքում կրկին մեկնելու եմ ճակատ։ Կամավորական շարժումն ինքնըստինքյան իր գործն անում է։ Նրանք հիմնականում առաջին, մասամբ նաև երկրորդ պատերազմի հնամարտիկներն են, որոնք եկել են փոխարինելու 18-20 տարեկան երիտասարդներին, քանի որ այն կորուստները, որ մենք տեսնում ենք, անտանելի են այս ազգի ապագայի համար։

Իմ անձնական նկատառումներով՝ այս պատերազմը խոշոր քաղաքական սխալների արդյունք է։ Մենք տասնամյակներով մնացել ենք և մնում ենք օտար ռազմաքաղաքական դաշինքում։ Տարիներ շարունակ ենք զգուշացրել փոխել արտաքին քաղաքականությունը, սակայն թավշյա հեղափոխությունից հետո էլ հայտարարվեց, որ արտաքին քաղաքականության կուրսը չի փոխվելու։ Դա է պատճառը, որ մենք հիմա գտնվում ենք այնտեղ, որտեղ գտնվում ենք։

Արդեն ակնհայտ է, որ պատերազմը երկար է տևելու։ Մեզ կհաջողվի՞ անհրաժեշտ դիմադրություն ցույց տալ։ Ձեր կողմից հիշատակված արցախյան առաջին պատերազմի մասնակից ազատամարտիկները հորդորում են չընկճվել հակառակորդի առաջխաղացումից, հիշում են, երբ առաջին պատերազմի ժամանակ հակառակորդը հասել էր Գանձասար, բայց տեսանք՝ պատերազմը ինչով ավարտվեց։ Դուք էլ եք լավատե՞ս։

– 12 տարի առաջ ես նկարահանել եմ «Սարդարապատ» վավերագրական ֆիլմը, որտեղ վերլուծում էի առաջին համաշխարհային պատերազմի ավարտին տեղի ունեցող զարգացումները, առաջին հանրապետության հիմնումը, Սարդարապատի ճակատամարտը։ Դա այն օրինակն էր, երբ մեր աշխարհազորը փայլուն հաղթանակ տարած, բայց օրեր անց մեր դիվանագիտությունը խայտառակ պարտություն կնքեց Բաթումում։ Այդ ֆիլմում ես փորձում էի զգուշացնել դրա կրկնության վտանգների մասին, բայց հիմա տեսնում եմ, որ վիճակը կրկնվում է։ Բանակը ուզում է կռվել, բանակը կռվում է, բանակը չի նահանջում։ Ցավոտ զիջումների մասին վարչապետի հայտարարությունը ցասում և զայրույթ էր առաջացրել բանակում։ Այնպես որ, մեր բոլոր հաղթանակները ռազմական են, մեր բոլոր պարտությունները՝ քաղաքական։ Այդպես եղել է և, ցավոք, այդպես էլ շարունակվում է։

Պարոն Խզմալյան, այս օրերին հակամարտության կարգավորման համար տարբեր երկրներ տարբեր առաջարկներ են անում։ Ռուսաստանի առաջարկը գիտենք, ԱՄՆ-ից ուշագրավ առաջարկ եղավ, Իրանն է իր տարբերակը առաջարկում։ Ի՞նչ դիտարկումներ ունենք այս առաջարկների վերաբերյալ։

– Առաջարկները բացարձակապես տարբեր են։ Մեկը դա ռուսական նախագիծն է, դա Պուտինի պլանն է՝ 7 շրջանների հանձնում և ռուս խաղաղապահների տեղակայում։ Սա նշանակում է վերադարձ 1987 թվականի կարգավիճակին։ Մյուս առաջարկը Օ’Բրայենի առաջարկն է, որը նշանակում է Կոսովոյի նախադեպով Արցախի ճանաչում և միջազգային՝ ՆԱՏՕ-ի զորքերի՝ սկանդինավյան խաղաղապահների տեղակայում Արցախի արևելյան սահմանով։ Այդպիսով Արցախի արևելյան սահմանը դառնալու է արևմտյան աշխարհի սահման։ Սա եզակի հնարավորություն է, ֆանտաստիկ շանս է Արցախի միջոցով փրկել Հայաստանը և դուրս գալ ռուս-թուրքական թակարդից։ Ցավոք, այս առաջարկին Երևանից և Ստեփանակերտից լսում են, բայց իրենք նախընտրում են ռուսական խաղաղապահներին։

Իսկ ի՞նչ կասեք իրանական կողմի առաջարկի վերաբերյալ՝ հակամարտությունը կարգավորել տարածաշրջանի երկրներով։ Այս առաջարկը Իրանի արտգործնախարարը արդեն քննարկել է Մոսկվայի, Ադրբեջանի, Հայաստանի հետ։

– Ես հասկանում և հարգում եմ Իրանի նախաձեռնությունը, բայց պետք է հասկանալ, որ մեզ առաջարկ է արել աշխարհի հզորագույն ռազմաքաղաքական դաշինքը՝ ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը՝ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերով։ Հիմա ի՞նչն է մեզ համար նախընտրելի՝ Ռուսաստանի, Իրանի բացառապես սեփական շահը հետապնդող առաջարկություննե՞րը։ Ինձ համար երկրորդ հարց գոյություն չունի։ Մենք միանգամայն պետք է ընդունենք ԱՄՆ-ի առաջարկը, քանի որ դա մեզ թույլ է տալիս փոխել Հայաստանի աշխարհաքաղաքական ողբերգական կարգավիճակը, պահպանել Արցախը և հետագայում իրականացնել բաղձալի նպատակը՝ Հայաստանի և Արցախի միացումը։ Կոսովոյի նախադեպը թույլ է տալիս, որ հետագայում անցկացնենք հանրաքվե և Արցախը միացնենք Հայաստանին։

Ոնց հասկանում եմ՝ առաջիկա շաբաթը մեզ համար առանձնապես ծանր է լինելու։ ԱՄՆ նախագահի ընտրությունները ստեղծում են տեղեկատվական և քաղաքական այնպիսի իրավիճակ, երբ Արցախի մասին աշխարհը կմոռանա մի քանի ժամով, մի քանի օրով։ Պետք է սպասել ամեն տեսակի հարձակումների, սադրանքների։ Նրանք կփորձեն օգտվել այդ տեղեկատվական և քաղաքական վակուումից։ Ես ծանր օրեր եմ կանխատեսում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում