Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հարգանքի արժանի որոշում. Ինչու է Կապանի թիմը լքում ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը

«Գանձասար Կապան» ֆուտբոլային ակումբը դադարեցրեց ելույթը 2020/2021 թթ. VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Այսօր Կապանի ակումբը բաց նամակ է հղել է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Զ. Տոնապետյանին, որում մասնավորապես ասված է. «Հարգելի տիկին Տոնապետյան, դիմում ենք Ձեզ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմի անունից։ ԶՊՄԿ-ն երկար տարիներ հանդիսանում է մեր ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը։ Կոմբինատի ֆինանսական աջակցության շնորհիվ «Գանձասար-Կապան»-ին հաջողվել է պատշաճ խաղ ցուցադրել ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն լիգայում, ինչպես նաև նվաճել Հայաստանի ֆուտբոլի գավաթը։ Այսօր պատերազմն ու համավարակը երկրում ստեղծել են ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ։ Ուստի հայտնում ենք Ձեզ, որ մեր երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ որոշում ենք կայացրել ժամանակավորապես դադարեցնել թիմի ելույթները Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ու գավաթի խաղարկությունում և խնդրում ենք Ձեզ միառժամանակ դադարեցնել թիմի ֆինանսավորումը՝ այդ գումարն ուղղելով բանակին և Արցախից տարհանված մեր հայրենակիցների կարիքներին։ Սպորտն անշուշտ կարևոր է, այն մեր կյանքի իմաստն է, բայց հայրենիքն ու մարդկային կյանքերը վեր են ամեն ինչից։ Խորապես շնորհակալ ենք ԶՊՄԿ-ին երկարամյա աջակցության համար»։

«Գանձասար-Կապանի» այս որոշումը, հարգանքի արժանանալուց զատ, նաև անսպասելի էր և ցավալի։ Հայաստանի ընթացիկ առաջնությունը կորցրեց ամենակայացած և մարտունակ ակումբներից մեկին, որը տարիներ շարունակ բարձր արդյունքներ էր գրանցում։ Հատկանշական է, որ «Գանձասար-Կապանը» նման քայլի դիմեց Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո։ Մասնավորապես, հոկտեմբերի 31-ին Ֆուտբոլի ակադեմիայում կայացած «Գանձասար-Կապան»-«Վան» հանդիպմանը, որն ավարտվել էր հյուրերի հաղթանակով՝ 1։3 հաշվով, գլխավոր մրցավար Հենրիկ Նալբանդյանը «Վանի» օգտին նշանակել էր երկու կասկածելի 11 մետրանոց։ Դրա հետևանքով «Գանձասար-Կապանի» ներկայացուցիչների նյարդերը տեղի էին տվել: 75-րդ րոպեին նշանակված երկրորդ 11 մետրանոցից հետո «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը մրցավարի հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել և ստացել կարմիր քարտ: Կրքերն էլ ավելի են բորբոքվել խաղից հետո, երբ տանտերերը հարձակվել էին Հենրիկ Նալբանդյանի, ապա նրա հոր՝ Կարեն Նալբանդյանի վրա: Վերջինս նախկին մրցավար է, իսկ ներկայումս միջազգային կարգի տեսուչ է: «Առաջին լրատվական»-ի աղբյուրների համաձայն՝ հայր և որդի Նալբանդյանները մի քանի հարված էին ստացել կապանյան ակումբի ներկայացուցիչների կողմից և երկար ժամանակ չեն կարողացել լքել մարզադաշտը: Միայն ոստիկանների միջամտությունից հետո է հաջողվել հանդարտեցնել իրավիճակը:

Միջադեպին հաջորդել էր նաև ՀՖՖ-ի հայտարարությունը. «VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 10-րդ տուրի 2 հանդիպումների ընթացքում տեղի են ունեցել անթույլատրելի և խիստ դատապարտելի միջադեպեր: Հոկտեմբերի 30-ին Գյումրիում կայացած «Շիրակ»-«Նոա» հանդիպման ընթացքում իր անմիջական պարտականությունները կատարելիս «Շիրակ» ակումբի հյուրերի կողմից ծեծի է ենթարկվել ՀՖՖ պատվիրակը: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, «Գանձասար-Կապան»-«Վան» հանդիպումից հետո «Գանձասար-Կապան» ակումբի ներկայացուցիչների կողմից ծեծի են ենթարկվել հանդիպման մրցավարը և ՀՖՖ տեսուչներից մեկը: ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցաշարերի մասնակից ակումբների ներկայացուցիչների կողմից նման ցինիկ պահվածքն անթույլատրելի է նույնիսկ սովորական պայմաններում, իսկ պատերազմական դրության ժամանակ, երբ առավել կարևոր է ներքին համերաշխության պահպանումը, սա պարզապես խայտառակություն է: ՀՖՖ-ն արդեն իսկ սկսել է ներքին քննություն՝ պարզելու միջադեպերի մանրամասները, և երկու դեպքում էլ կիրառելու է իր իրավասությունների շրջանակներում գտնվող ամենախիստ պատիժները: ՀՖՖ-ն խստորեն դատապարտում է տեղի ունեցածը և ևս մեկ անգամ հորդորում է ֆուտբոլային հասարակությանը, ֆուտբոլային ընտանիքի անդամներին պահպանել արդար խաղի կանոնները և չխաթարել ներքին միասնականությունը պատերազմական՝ առանց այն էլ ծանր օրերի ընթացքում»:

Ֆուտբոլային ընտանիքում արդեն իսկ խոսվում է, որ մրցավարական «բեսպրեդելը» էապես նպաստել է «Գանձասար-Կապանի» Հայաստանի առաջնությունը լքելուն։ Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ Հայաստանում մրցավարներ ըստ էության չկան։ Ունենք մրցավարի հագուստ կրող անձինք, որոնք բառի բուն իմաստով ապականում են հայկական ֆուտբոլը։ Ամենացավալին թերևս այն է, որ համապատասխան միջոցներ ձեռնարկելու փոխարեն ՀՖՖ-ն թև ու թիկունք է հակաֆուտբոլային այդ տարրերին, որոնց «ջանքերով» շարունակ տեղի են ունենում տհաճ միջադեպեր, ծեծկռտուքներ։ Չի բացառվում, որ մոտ ապագայում Պրեմիեր լիգայի այլ ակումբներ ևս լքեն առաջնությունը մրցավարական բեսպրեդելի պատճառով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում