Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանն ակումբի կազմում դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բունդեսլիգայի 6-րդ տուրում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ հյուրընկալեց Բեռլինի «Ունիոնին» և զիջեց 1:3 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու անդամ Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման մտավ 62-րդ րոպեին և դարձավ թիմի միակ գոլի փոխանցման հեղինակը:
Այս տուրից հետո «Հոֆենհայմը» 7 միավորով 12-րդն է: