Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Պատերազմն ու սոցիալական հետևանքները. արցախցիների խնդիրներն օրակարգային են

ՀՀ Ազգային ժողովում սկսվել են 2021 թվականի պետական բյուջեի մասին քննարկումները:

2020թ. մարտ ամսից կորոնավիրուսային համավարակի տարածումը արդեն իսկ իր սրբագրումներն էր մտցրել ինչպես 2020թ. բյուջեի, այնպես էլ 2021թ. կանխատեսվող բյուջեի հաշվարկներում: Սակայն ադրբեջանա-թուրքական-ահաբեկչական խմբավորման սանձազերծած պատերազմը Արցախի Հանրապետության դեմ պետք է որ փոխի գալիք տարվա ՀՀ պետական բյուջեի շեշտադրումները, մասնավորապես դրա սոցիալական և հարակից բաղադրիչների առումով:

Արցախի Հանրապետության բնակավայրերի մասսայական հրթիռակոծումներն ու ավիահարվածները, ֆիզիկական ոչնչացման վտանգը ստիպել են մեր հայրենակիցներին լքել իրենց բնակության վայրերը և ապաստանել Հայաստանի Հանրապետությունում բնակվող հարազատների և ծանոթների մոտ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության 90 հազար քաղաքացիներ տեղափոխվել են Հայաստան: Տասնյակ հազարավոր հայրենակիցներ էլ Արցախում զրկված են ապրուստի միջոցներից և կենսապահովման պայմաններից:

Շարունակվող պատերազմն ու առաջիկա ձմռան ամիսները պահանջելու են ավելի կանոնակարգված և համակարգված մոտեցում մեր հայրենակիցների սոցիալ-կենցաղային կարիքների բավարարման գործում: Հասարակական և այլ աջակցության տեսակները, թեև այսօր լուծում են այդ հիմնախնդիրների մեծ մասը, սակայն հետագայում պահանջվելու է պետական գերատեսչությունների ավելի լայն ներգրավվածություն և մեր հայրենակիցների առկա խնդիրներին համապարփակ լուծումների առաջադրում:

Այս առումով կարևորվում է սոցիալական քաղաքականության ոլորտի պատասխանատու պետական կառույցների կողմից շուտափույթ ծրագրային լուծումների մշակումն ու միջոցառումների իրագործումը:

Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի նախագիծը կազմվել էր մինչ պատերազմական գործողությունների սկիզբը և, բնականաբար, պետական բյուջեի առանձին հոդվածներում դրա հետևանքների վերացմանն ուղղված բյուջետային լրացուցիչ միջոցներ նախատեսված չէին: Պատերազմը, ցավոք, պատճառ է հանդիսացել մեր հարյուրավոր հայորդիների մահվան և վիրավորման: Այս առումով անհրաժեշտություն է առաջացել պետական բյուջեի որոշ հոդվածներ համապատասխանեցնել դրա հետևանքների վերացմանը և հավելյալ միջոցներ նախատեսել դրանց իրագործման համար:

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2021թ. բյուջետային ծախսերի որոշ հոդվածներում անհրաժեշտ է իրականացնել վերաբաշխումներ և համապատասխանեցնել ներկայիս մարտահրավերներին:

Մասնավորապես, «Պետական հավաստագրով աջակցող միջոցների տրամադրում» հոդվածով գալիք տարվա նախատեսված 886 մլն 713 հազար դրամը զիջում է 2020թ. 952 մլն 823 հազար դրամ հատկացմանը: Պարզ է, որ պատերազմի հետևանքով մեր բազմաթիվ հայրենակիցներ խնդիր են ունենալու պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների հետ, և այս առումով անհրաժեշտություն կա վերանայել այս հոդվածով հատկացումները:

Պատերազմը, ցավոք, առաջ է բերում նաև որոշակի հոգեբանական և հոգեկան բնույթի խնդիրներ, և հաշվի առնելով ներկայիս պատերազմի բնույթը, առաջ է գալու հոգեկան առողջության վերականգնման հետ կապված ծառայությունների մատուցման անհրաժեշտություն, որի առումով 2021թ. պետական բյուջեով՝ «Հոգեկան առողջության վերականգնման ծառայությունների» համար գումարներ նախատեսված չեն:

Վերանայման կարիք ունեն նաև «Աջակցություն զոհվածների ընտանիքներին» և «Աջակցություն հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհվածների ընտանիքներին» հոդվածները, որոնց 2021թ. պետական բյուջեով նախատեսված գումարները նույնն են, ինչ 2020-ին՝ համապատասխանաբար 550 և 420 մլն դրամ:

Ուշադրության է արժանի նաև «Զոհված (մահացած), առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովում և բնակարանային պայմանների բարելավում» ծրագրով հավելյալ միջոցների տրամադրումը, քանի որ 2021թ. բյուջետային հատկացումները նույնական են 2020-ի հետ՝ 500 մլն դրամ:

Շարունակելի

 

Արցախից Հայաստան եկած հայրենակիցների կեցության կամ որևէ այլ խնդիրներ այս պահին որոշակիորեն լուծված են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Մենք քննարկում ենք խնդիրը, որպեսզի ստեղծենք գործիքներ, որոնք այս հարցերին կտան ավելի կանոնակարգված լուծում: Իհարկե, այդ ամենը կախված կլինի, թե իրադարձություններն ինչպես կզարգանան, կլինի՞ արդյոք այնպես, ինչպես կանխատեսում ենք»,- նշեց փոխվարչապետը։

Գրիգորյանը վստահեցրեց, որ ժամանակավորապես Հայաստանում գտնվող արցախցիների խնդիրներն օրակարգային են: Նա ընդգծեց՝ կա շտաբ, որը զբաղվում է այդ հարցերով, և կառավարության կողմից լուծում կտրվի ցանկացած խնդրի։

Փոխվարչապետի խոսքերով՝ բոլոր հարցերը դեռևս կարգավորվում են կառավարության աշխատակազմի կողմից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, սակայն մոտ ժամանակներում ձևափոխումներ կարվեն:

«Ըստ այդմ, հաջորդ տարվա բյուջեն կլինի ավելի համեստ: Այսինքն՝ կան ծախսեր, որոնք կպահպանվեն նույն մակարդակի վրա, սոցիալական ծախսերը չեն կրճատվի, այսինքն՝ նոր ավելացումներ չեն նախատեսվի: Դրան զուգահեռ, եղած ուղղությունների մեջ պետք է կատարվեն արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ»,- ասաց նա:

Պետական բյուջեն և համայնքների բյուջեները (այսուհետ` բյուջեներ) կազմում են Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեն, որի մուտքերը` օրենքով` սույն հոդվածում թվարկված բյուջեներին ամրագրված աղբյուրներից ձևավորվող (ձևավորված) դրամական միջոցների (առանց միջբյուջետային փոխանցումների գծով մուտքերի), իսկ ելքերը` օրենքով սահմանված ուղղություններով ծախսվող (ծախսված) դրամական միջոցների (առանց միջբյուջետային փոխանցումների գծով ելքերի) համապատասխան հանրագումարներն են:

Հայաստանում 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծով հաջորդ տարվա համար նախատեսվում է 1 տրլն 569 մլրդ դրամ եկամուտ, նախատեսվող ծախսերի չափը 1 տրլն 843 մլրդ դրամ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«1 տրլն 569 մլրդ դրամ ընդհանուր եկամուտների և 274 մլրդ դրամ պակասուրդի ֆինանսավորման աղբյուրների հաշվին ենթադրվում է, որ կկարողանանք իրականացնել 1 տրլն 843 մլրդ դրամ ծախս»,- ասաց Ջանջուղազյանը:

Ակնկալվում է, որ 2021-ին հարկային եկամուտները կկազմեն 1 տրլն 501 մլրդ դրամ, շուրջ 45 մլրդ դրամ՝ այլ եկամուտները և 23 մլրդ դրամ՝ պաշտոնական դրամաշնորհները: Սակայն նախարարը նշեց. «Սա այն դեպքում, երբ մենք 2020-ի համար կանխատեսում էինք այն ցուցանիշները, որոնք ընկած են բյուջեի նախագծի հիմքում, մինչդեռ դրանք վերանայված են»։

2020 թվականի համար 1 տրլն 355.9 մլրդ դրամ հարկային եկամուտ էր կանխատեսվել, մինչդեռ վերանայված օրենքով այն 1 տրլն 320 մլրդ դրամ է: «Թեպետ մեր սպասումներն ավելի դրական են՝ հաշվի առնելով սեպտեմբերի դրական զարգացումները, մենք ակնկալում ենք, որ ավելի բարձր հարկային եկամուտներ կունենանք: Հաշվի առնելով հարկ վճարողների պատասխանատվությունը և ներկա իրավիճակի առանձնահատկությունը՝ կարծում ենք, որ ավելի շատ հարկային եկամուտներ կունենանք, քան վերանայված բյուջեով։

 

Ժողովրդագրագետ, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արտակ Մարկոսյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում