Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, Իտալիայում սկսվել են փախստականների բախումներ ոստիկանության հետ: Ցուցարարները անվադողեր և աղբամաններ են այրում, կան վիրավորներ, այդ թվում՝ 20 ոստիկան:
Ներգաղթածներն այսպիսով իրենց բողոքն են հայտնում փախստականի կարգավիճակի տրամադրման ձգձգումների դեմ: Փախստականները հիմնականում հյուսիսային Աֆրիկայից են, և հենց այդ տարածաշրջանից մարդկային հոսքի կտրուկ ավելացումը հանգեցրեց ԵՄ երկրներում սահմանային կանոնների խստացմանը:










































