Friday, 19 04 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել

«Երբ մնանք դեմ առ դեմ մենք ու Ադրբեջանը՝ իրական պատկերը կերեւա, հաստատ՝ ոչ Բաքվի օգտին․ Ռուդիկ Հյուսնունց

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Արցախի հանրապետության նախագահի գլխավոր խորհդական Ռուդիկ Հյուսնունցի հետ :

Արդեն մեկ ամսից ավելի է շարունակվում է Թուրքիա-Ադրբեջան տանդեմի ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ: Հայաստանում և Արցախում համոզված են որ սրա նպատակը ցեղասպանության հերթական ակտի իրականացումն է, Արցախի հայաթափումը և պահանջում են, որ միջազգային հանրությունը ճանաչի Արցախի անկախությունը: Ենթադրենք մի քանի երկիր ճանաչում են Արցախի անկախությունը, ի՞նչ կարող է տալ մասնակի ճանաչումը Արցախին:

-Ոչ միայն պատմությունից: Նաեւ մեր տեսածով գիտենք, որ ճանաչված լինել-չլինելը երկրի բնակչության անվտագությունը դեռ չի երաշխավորում: Կարող ենք տասնյակ օրինակներ բերել, երբ ճանաչված երկրի սահմանները խախտել են, հարձակվել, նրանից տարածքներ գրավել, ռմբակոծել: Միջազգային հանրության գնահատականներն այս դեպքում չեն կարող ագրեսորին խանգարել: Միջազգային կառույցները շատ դանդաղ եւ դեպքերի մեծ մասում գրեթե միշտ չեզոք-հավասարակշռված գնահատականներ են տալիս, այն էլ, դեպքերի մեծ մասում, հետին ամսաթվով: Այսինքն, ագրեսիայի փաստը կայանում է, մարդկային ճակատագրեր են խեղվում: Իսկ միջազգային հանրությունը հասցեական կամ անհասցե մի հայտարարության քննարկման, խմբագրական ուղղումների համար կարող է ամիսներ ծախսել: Այսքանից հետո հարց է առաջանում՝ պե՞տք է արդյոք, եւ ի՞նչ է տալու Արցախին մասնակի ճանաչումը: Ասեմ կարճ՝ պետք է: Պետք է՝ որպես նոր ուղենիշ՝ հակամարտության միջազգային ընկալման համատեքստում: Ադրբեջանի հետ գոյակցության ցանկացած դրսեւորում՝ արցախցիների համար ցեղասպանություն է նշանակում: Այս դեպքում մոտեցումը՝ Անջատում հանուն փրկության, լիարժեք կիրառելի է: Ի դեպ, այս պատերազմի ընթացում հենց ինքը՝ Ադրբեջանը բազում օրինակներով հաստատեց, հիմնավորեց այդ թեզը, ապացուցեց, որ Ադրբեջանի լիազորության տարածքում հայտնված ամեն հայ մահացու վտանգի տակ է: Հենց դա պետք է հասկանա միջազգային հանրությունը:

Պարզ է որ մեր և թշնամու ուժերը անհավասար են, և չնայած հերոսական դիմադրությանը թշնամուն հաջողվել է ռազմական հաջողություններ արձանագրել: Թուրքիա-Ադրբեջան ռազմական տանդեմի ունեցած մարդկային և  նյութական ռեսուրսների, տեխնոլոգիական գերիշխանության պայմաններում հնարավո՞ր է արդյոք փոխել պատերազմի ընթացքը, թե՞ սա ինքնաոչնչացման պատերազմ է:

-Ռազմական գործի գիտակներն այդ մասին բազմիցս են խոսել: 10 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանը ուժերի անասելի կենտրոնացմամբ, նոր ու նորագույն տեխնիկայով ու տեխնոլոգիաներով, սեփական զինված ուժերի հետ նաեւ պահեստազորով, թուրքական օժանդակող ուժերով, տեխնիկական ու մասնագիտական աջակցությամբ, ահաբեկչական խմբերով հարձակվեց 150 հազար բնակիչ ունեցող Արցախի Հանրապետության վրա: Թվարկվածը այն է, ինչին արդեն ավելի քան մեկ ամիս է դիմակայում է Արցախի պաշտպանության բանակը: Ռազմական գործի բոլոր կանոններով՝ մենք պետք է պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում ջախջախված լինեինք: Բայց մենք ընդամենը մեկ՝ հարավային ուղղությամբ ունենք ռեալ տարածքային կորուստներ: Մնացած հատվածներում էական տեղաշարժեր չկան: Կարող եմ ասել, որ հոկտեմբերի վերջից պատերազմի նոր փուլն է սկսվել. թշնամու առաջխաղացումը հիմանական մասով կասեցված է, անցնում ենք դիրքային պատերազմի: Եթե սա ինքնաոչնչացման պատերազմ է, ապա այդ վտանգը որքան Արցախի, նույնքան էլ եթե ոչ Ադրբեջանի, ապա առնվազն Ալիեւի կլան համար է: Արագ հաղթանակ չեղավ, ինչը Ալիեւին թույլ կտար հաղթանակի ժխորի մեջ կորցնել կորուստների անասելի մեծությունը: Ադրբեջանում արդեն սկսել են հազարավոր դիակները պահանջել: Պատերազմի երկրորդ ամիսն է. 10 հազար զոհը չես թաքցնի: Ադրբեջանն արդեն ունի լուրջ խնդիրներ Իրանի հետ: Բաքուն մեկ անգամ չէ, որ Թեհրանի մեղադրանքներն է ստացել՝ տարածաշրջան ահաբեկիչներ եւ երրորդ ուժեր ներմուծելու համար: Հիմա սկսվում է պատերազմի մեզ ծանոթ փուլը: Ձգձգվելու դեպքում Բաքուն էլ չի ստանա Էրդողանի ամենօրյա աջակցությունը, ինչը ուներ նախորդ մեկ ամսվա ընթացքում, չի կարողանա լիարժեք վերահսկել իր իսկ ներմուծած ահաբեկիչներին՝ իր տարածքում. դրա որոշ դրսեւորումներ նախորդ ամսվա ընթացքում էլ տեսանք: Եվ երբ մնանք դեմ առ դեմ մենք ու Ադրբեջանը՝ իրական պատկերը կերեւա: Հաստատ՝ ոչ Բաքվի օգտին:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրելով միջամտել և կանգնեցնել հումանիտար աղտեը: Կա՞ ինչ-որ արձագանք այդ դիմումին:

-Սա այն էր, ինչ պետք է աներ իր ժողովրդի, իր ամեն մի զինվորի մասին մտածող ղեկավարը: Եթե կա թեկուզ փոքր հավանականություն, որ նախաձեռնությունը արդյունք կտա, պետք է ձեռնարկել: Ստեփանակերտը դիմեց: Պատասխան չկա: Բայց առնվազն մեր դիրքորոշումը Մոսկվայի համար, վստահ եմ, պարզորոշ է: Իսկ դա, հավատացեք, կարեւոր էր:

Ընդհանրապես իրատեսակա՞ն է ակնկալել Ռուսաստանի աջակցությունը, թե՞ մենք պետք է խոստովանենք, որ Ռուսաստանը այսօր իր աշխարհաքաղաքական և տնտեսական շահերից ելնելով ավելի շատ Թուրքիայի դաշնակիցն է քան մեր:

-Ռուսաստանը նախ եւ առաջ Ռուսաստանի դաշնակիցն է: Նախորդ հարցին պատասխանելիս իմ ակնարկը հենց դա էր: Այսօր տնտեսական շահերից առավել աշխարհաքաղաքական հակակշիռների հաստատման թեման է կարեւոր: Այս հարցում, վստահ եմ, հայության, մասնավորապես, նրա արցախյան հատվածի դերն այնքան փոքր չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Այս իրողությունն է, որ պետք է կարողանանք քաղաքական հաղթաթուղթ դարձնել: Իսկ ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի դեմ վճռական պայքարը միայն ավելացնում է այդ հաղթաթղթի արժեքը: Աշխարհի լռությանը մի նայեք: Հավատացեք, որ տեսնում են, գնահատում, հետեւություններ անում: Այսօր կարեւորը դիմանալն է, որ կարողանանք ավելի ուշ այսօրվա զոհողությունների ու դժվարությունների պտուղները ազգովի ստանանք:

Ձեր նախորդ հարցազրույցներից մեկում  համեմատություն էիք անցկացրել 1920թ. սեպտեմբերին Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի և մերօրյա իրադարձությունների միջև: 1920թ. պատերազմը ավարտվեց Հայաստանի խորհրդայնացմամբ, արևմտամետ դաշնակցական կառավարության հեռացմամբ և Հայաստանում կոմունիստական իշխանության հաստատմամբ: Իրադարձությունների ինչ ընթացք եք կանխատեսում այս պատերազմի համար:

-100 տարի անց շատ բան չի փոխվել: Կարծում եմ՝ մեր թշնամիները, ավելի ճիշտ՝ Թուրքիան, բավական խորհրդանշապաշտ է եւ լուրջ հիմքեր ունեմ մտածելու, որ հարձակման ժամանակն էլ պատահական չի ընտրվել: Փոխարենը փոխվել ենք մենք: 100 տարի առաջ ներքին թշնամի էինք փնտրում, անգամ՝ հայը հայի դեմ էր ելնում: Այսօր, փառք Աստծո, հասկացել ենք, որ թշնամու համար տարբերություն չկա՝ հայը ռուսամետ է, արեւմտամետ է, դաշնակցական է, կոմունիստ է: Նրա նպատակը բոլոր հայերի ոչնչացումն է, մեր նպատակը՝ որպես ազգ մեր հայրենիքում ապրելը: Մենք աշխարհի առաջ փակ չենք, պատրաստ ենք բարեկամություն անել եւ ԱՄՆ-ի, եւ Եվրոպայի, եւ Իրանի, եւ բոլոր այլ երկրների հետ: Եվ անում ենք: Սակայն ունենք մեր դաշնակիցը, ում հետ ՀՀ-ն նաեւ դաշնակցային որոշակի պայմանավորվածություններ ունի:  Դա Ռուսաստանն է: Հուրախություն մեզ՝ համաշխարհային ուժային կենտրոնները այդ փաստին խանդով չեն վերաբերում, անգամ հակառակը, Միսկի խմբի մյուս համանախագահներն էլ ընդգծում են հակամարտության կարգավորման գործող ձեւաչափում Մոսկվայի դերը: Պատերազմի ավարտի հարցում կասկած չունեմ. հաղթելու ենք:

Թշնամին դեռ զգալու է հայ բազկի ողջ ուժը: Ցավում եմ այն գնի համար, որ առ այսօր վճարել ենք ու դեռ շարունակում ենք վճարել հաղթանակի համար, ցավում եմ մեր յուրաքանչյուր զոհի համար, մեզնից ցանկացածը կարող է լինել հաջորդ զոհը: Բայց այլընտրանք չունենք: Մեր զոհերին կսգանք հաղթանակից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում