Ամենահիմնական խնդիրը այն է, որ 2021 թվականի բյուջեի նախագիծը մշակվել է մինչև ռազմական դրություն հայտարարելը և բնականաբար, այնտեղ հաշվի առնված չեն այն անորոշությունները, ռիսկերը, որոնք ի հայտ են եկել այսօր: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Նրա խոսքով, այդ ռիսկերի ազդեցության արդյունքում պետք է փոխվեն թե 2020-ի կարատողական ցուցանիշները, թե 2021 թվականի բյուջեի հիմքում դրված մակրոցուցանիշները և բոլոր այն ենթադրությունները, որոնք առկա են» «փոփոխության են ենթակա նաև առաջնային ծախսային առաջնահերթությունները»,-ընդգծեց պատգամավորը: