Այս տարվա հուլիսին 6 զինվորների սպանության գործով նշանակված փորձաքննությունների արդյունքներն արդեն սկսում են զարմացնել: «Առաջին լրատվականի» տեղեկություններով, սպանված զինվորների օրգանիզմում իբր ալկոհոլի որոշակի չափաքանակ է հայտնաբերվել: Թե քանիսի մոտ է հայտնաբերվել, դեռեւս հայտնի չէ, քանի որ տուժողների հարազատների մի մասին ասել են, որ իրենց տղայի մոտ նման բան չի հայտնաբերվել, իսկ մյուս մասին տեղեկացրել են, թե բոլորի մոտ էլ հայտնաբերվել է: Եթե այդպես է, ուրեմն հիմա էլ զորամասի հրամանատարությունը պիտի բացատրի, թե որտեղից է ալկոհոլը հայտնվել զորամասում:
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի, ԼՂՀ զորամասերից մեկի մարտական դիրքերից մեկում ժամկետային զինծառայող Կարո Այվազյանը ինքնաձիգով սպանել էր իր 5 ծառայակիցներին` նույն զորամասի սպա, ավագ լեյտենանտ Վարդգես Թադեւոսյանին եւ ժամկետային զինծառայողներ Անդրանիկ Սար•սյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, Գարեգին Հովսեփյանին ու Արտեմ Մանասյանին, իսկ հետո ինքնասպան եղել: Մինչդեռ սպանվածների հարազատները չեն հավատում այդ վարկածին: Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով /երկու եւ ավելի անձանց սպանությունը/: