Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՀԱԿ-ը, ըստ էության, նոր ձևաչափ էր ընդդիմադիր դաշտում. Էդգար Վարդանյան

ՀԱԿ-ը, ըստ էության, նոր ձևաչափ էր ընդդիմադիր դաշտում։ Այն նպատակները, որոնք ՀԱԿ-ի ստեղծման հիմքում էին դրված, հենց այն նպատակներն էին, որոնք ընդդիմադիր զանգվածը մինչ Համաժովրդական շարժման ստեղծումը չէր կարողանում հստակ ձևակերպել։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ-ի եռամյա գործունեությանը՝ ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ Էդգար Վարդանյանը։

«Թեև ՀԱԿ-ը 3 տարեկան է, սակայն պետք է ասել, որ նրա հիմքը դրվեց 2007 թ. սեպտեմբերից 21-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը «Մարիոթ» հյուրանոցում բացահայտեց, նկարագրեց նոր ձևավորվող շարժման հիմքը»,- նշեց Է.Վարդանյանը՝ հավելելով, որ այդտեղ մեծ դեր է խաղացել ռեժիմին ադեկվատ գնահատական տալու հանգամանքը և դրանից բխող տրամաբանական նպատակը՝ հասնել ռեժիմի փոփոխության, սահմանադրական կարգի հաստատման։

Գնահատելով Հայ ազգային կոնգրեսի անցած ուղին՝ փորձագետը կարևորեց այն փաստը, որ ՀԱԿ-ը հաջողեց այս տարիներին դիմակայել և մնալ հիմնական ամենախոշոր ընդդիմադիր քաղաքական ուժը, կարողացավ հասնել նրան, որ իշխանությունները հաշվի նստեցին կազմակերպված ընդդիմության գործոնի հետ։

«Սակայն, իշխանությունները փորձեցին օգտագործել և հիմա էլ փորձում են օգտագործել ՀԱԿ-ին իրենց «ռեֆորմիստական ծրագրերը» կյանքի կոչելու հարցում»,- նկատեց փորձագետը՝ ավելացնելով, թե այսօր ՀԱԿ-ն ընկալվում է որպես նեղ քաղաքական, քան քաղաքացիական ուժ, թեև սկզբնապես «ավելի շատ միտում ուներ դառնալ քաղաքացիական շարժում»։

Ըստ նրա՝ ՀԱԿ-ը, որպես իրական համազգային, համաժողովրդական միավոր, այսօր արդեն չի ընկալվում շատերի կողմից: Ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց մի մասը ներկայումս հիասթափված է ՀԱԿ-ից և այլ ձևաչափեր է փնտրում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում