Friday, 29 03 2024
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները

Եթե այս պայմաններում նախկին օլիգարխները գողացածը չվերադարձնեն բյուջե, էլ ինչի՞ համար են ապրում. Սիլվա Համբարձումյան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է գործարար Սիլվա Համբարձումյանը:

Տիկին Համբարձումյան, տեսակետ կա, որ այս պատերազմի ընթացքում օլիգարխները, որոնք ապօրինի ճանապարհով հարստացել են Հայաստանում, պետք է պետությանը վերադարձնեն իրենց թալանած փողերը, և դրանով համերաշխություն կհաստատվի: Դուք որքանո՞վ եք կիսում նման մոտեցումը:

– Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը դա ուշացրել է, վաղուց պետք է աներ, և այդ գումարներով մենք մեր բանակը կհզորացնեինք զենքերով և ավելի արագ կհաղթեինք: Էլի կհաղթենք, բայց օլիգարխները պետք է ժողովրդից գողացած գումարները վերադարձնեն: Պետք չի, որ իրենք նստեն, եթե այդ փողերը վերադարձնեն, իրենց նստելու կարիքը չկա, թող ապրեն իրենց կյանքով:

Ամեն դեպքում սա համերաշխության հասնելու տարբերակ համարո՞ւմ եք:

– Այո, թող ժողովրդից գողացած բոլոր գումարները փոխանցեն բյուջե, և թող լինի համերաշխություն: Թող պատժվեն միայն դավաճանները:

Եթե բանակաշինության համար այդ գումարները ներգրավվեն, հասարակությունը որոշակի առումով ավելի ներողամի՞տ կլինի նրանց նկատմամբ:

– Ես կարծում եմ՝ այո: Լավ կլինի, որ այդ գումարները այնքան լինեն, որ և բանակը հզորացնենք ու հաղթենք, իսկ հաղթանակից հետո նաև փորձենք զոհվածների ու վիրավորների ընտանիքներին օգնել:

Վարչապետը հայտարարեց, որ այս ընթացքում հարկ վճարողներն ավելի պարտաճանաչ են դարձել: Կարո՞ղ ենք ասել, որ այս պատերազմական իրավիճակը սթափեցրել է գործարարներին:

– Ես կարծում եմ, որ անպարտաճանաչ հարկատուներն այս պայմաններում մտածել են, որ իրոք պետք է հարկերը վճարեն, որպեսզի բանակը հզորանա: Ինչքան մեր բանակը հզոր լինի, այնքան մենք կապրենք խաղաղ ու կայուն երկրում, և մեր բիզնեսն էլ կծաղկի:

Իսկ պատերազմական այս իրավիճակը որքանո՞վ է բացասական անդրադարձ ունենում տնտեսության վրա, ներդրումների վրա:

– Ես կարծում եմ, որ Հայաստանն ու Սփյուռքը մեր թասիբի համար Արցախը ավելի արագ կկառուցեն, քան նախկինում տարիներ շարունակ: Ես կարծում եմ, որ բոլորս Արցախին թև ու թիկունք կլինենք, և 2-3 տարում Արցախը ավելի լավը, ավելի հզոր ու ավելի գեղեցիկ կլինի, քան նախքան պատերազմը:

Այս ընթացքում Գագիկ Խաչատրյանը, Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեցին, Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը հետ տվեցին: Այս հանգամանքը ինչպե՞ս եք գնահատում:

– Ես համամիտ եմ, որ նույն Գագիկ Խաչատրյանը չնստի, բայց բյուջեին փոխանցի միլիոններ: Նույնը վերաբերում է Գագիկ Ծառուկյանին: Եթե դա կանեն, ուրեմն համերաշխություն կլինի, բոլորս էլ կխնդրենք մեր վարչապետին, որ ներեն նրանց: Բայց թալանածը պետք է վերադարձվի բյուջե:

Դուք դա իրատեսական համարո՞ւմ եք:

– Եթե իրենք դա էլ չանեն, իրենց ապրելը պետք էլ չի: Ինչի՞ համար են ապրում, եթե իրենց երկիրն այս վիճակում է: Ես չեմ տարանջատում Հայաստանը Արցախից, ես ընդհանուր եմ նայում:

Դուք այս ընթացքում նվիրատվություններ արե՞լ եք «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

– Այո, արել եմ փոխանցումներ, իմ բոլոր ընկերները, Ամերիկայում գտնվող հարազատները, բոլորն էլ արել են: Արաբական Միացյալ Էմիրությունների իմ գործընկերների հետ եմ խոսել, նրանք էլ են պատրաստվում ընկերներով մեծ գումար փոխանցել: Բոլորս էլ անում ենք ու անընդհատ ենք անում: Եթե իմ գումարներն էլ վերադարձնեն Արամ Հարությունյանից, Վարդան Այվազյանից, ես պատրաստ եմ ուղիղ կեսը նվիրել Հայաստանի ու Արցախի բանակներին: Ես պատրաստ եմ գնալ Ղարաբաղ, մի շենք կառուցել ու նվիրել բնակիչներին:

Այս օրերին կառավարության հրաժարականի պահանջով է հանդես եկել Վազգեն Մանուկյանը, նույն առաջարկով է հանդես եկել նաև ռուսաստանաբնակ գործարար Սերգեյ Համբարձումյանը: Ինչպե՞ս եք գնահատում սա:

– Ես կարծում եմ, որ Վազգեն Մանուկյանն ու Սերգեյ Համբարձումյանը պարզապես իրավունք չունեն խոսելու: Սերգեյ Համբարձումյանը թող հանգիստ նստի տեղը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում