Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ՌԴ ԱԳՆ արձագանքը, մեծ հաշվով, ՀՀ վարչապետի նամակի պատասխանը չի պարունակում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը

Պարոն Մելիքյան, Նիկոլ Փաշինյանը դիմել է Պուտինին՝ սկսել անհապաղ խորհրդակցություններ ՌԴ աջակցության տեսակները և չափը սահմանելու համար։ Արձագանքը չի ուշացել, ՌԴից հաստատում են հավատարմությունը ՀՀի նկատմամբ դաշնակցային պարտավորություններին։ Համաձայն ՀՀի և ՌԴի միջև կնքված համաձայնագրի՝ Ռուսաստանը անհապաղ օգնություն կտրամադրի Երևանին, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի Հանրապետության տարածք: Ինչպե՞ս եք գնահատում Փաշինյանի նամակը և արձագանքը նամակին։

-Գտնում եմ, որ վարչապետ Փաշինյանը պետք է նման նամակով դիմեր դաշնակից պետության ղեկավարին՝ առայժմ հարցի վերաբերյալ խորհրդակցություններ սկսելու առաջարկով: ՌԴ ԱԳՆ արձագանքը, մեծ հաշվով, ՀՀ վարչապետի նամակի պատասխանը չի պարունակում և դրանում խոսք անգամ չկա խնդրո առարկա հարցի շուրջ խորհրդակցություններ սկսելու մասին Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ : Դրա փոխարեն պատմվում է, թե որ դեպքում ՌԴ-ն Հայաստանին կցուցաբերի ռազմական օգնության պահանջվող ծավալը: Այդուհանդերձ, ՌԴ ԱԳՆ խոսնակն էլ հայտարարել է, որ երկկողմ կոնտակտներն այս հարցի կապակցությամբ տեղի են ունենալու: Երկկողմ միջպետական համաձայնագրի տառին համապատասխանող իրավիճակ կարող է կտրուկ ձևավորվել, եթե, օրինակ, ակտիվ ռազմական գործողություններ սկսվեն Տավուշում կամ Նախիջևանի ուղղության վրա: Մյուս կողմից, արդեն իսկ ստեղծված իրավիճակը, խորհրդակցությունների արդյունքում, կարող է այնպիսի գնահատական ստանալ, որ դրա հիման վրա որոշվի ՌԴ կողմից Հայաստանին ինչ-ինչ զինատեսակների շտապ մատակարարում իրականացնել: Հավանաբար արդեն եկող շաբաթ կստանանք ավելի հստակ ազդանշաններ:

Իրանը առաջարկում է խնդրի կարգավորումը գտնել տարածաշրջանի երկրների, ոչ թե դրանից դուրս գտնվող՝ Մինսկի խմբի անդամների մասնակցությամբ։ Հայաստանն ու Մոսկվան արդեն իսկ մերժել են առաջարկը։ Ինչպե՞ս եք գնահատում այն։

-Իրանը ձգտում է դուրս չմնալ տարածաշրջանային կարևորագույն գործընթացներից, հատկապես նաև այն պատճառով, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ջանքերով իր հյուսիսային սահմանի երկայնքով սուննի իսլամիստ ծայրահեղականների տեղակայումն անմիջական սպառնալիք է Իրանի անվտանգությանը: Նախկինում ևս Իրանը ձգտել է հանդես գալ ինչ-ինչ խաղաղարար նախաձեռնություններով, սակայն դրանք հաջողությամբ չեն պսակվել: Տվյալ դեպքում, Իրանը, առերևույթ, աջակցում է Թուրքիային, որը ցանկանում է միջնորդ-բանակցողի կարգավիճակ ձեռք բերել, սակայն ես ավելի հակված եմ այն տեսակետին, որ նման նախաձեռնությամբ հանդես գալով պաշտոնական Թեհրանը քաղաքական նախադրյալներ է ստեղծում, որպեսզի Անկարային սպասվող մերժումը ինչ-որ առումով հավասարակշռված լինի նաև Իրանի առաջարկի մերժումով: Պարզ ասած՝ Իրանի նախաձեռնությունը Անկարայի նկրտումները հակակշռելու, չեզոքացնելու և մերժելու համար բարենպաստ դիվանագիտական միջավայր է ստեղծում:

ԱՄՆի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջարկում է ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել։ Այս տարբերակը որքանով կարո՞ղ է ընդունելի լինել հայկական կողմի համար

-Եթե չեմ սխալվում, բանակցային գործընթացի միջոցով ճշտված սկզբունքներից մեկն էլ այն էր, որ խաղաղապահների տեղակայման վերաբերյալ փոխհամաձայնեցված որոշման առկայության դեպքում բացառվում է, որ խաղաղապահների զորախմբում ներկայացված լինեն Մինսկի խմբի համանախագահ պետությունների և տարածաշրջանի երկրների զինված ուժերի ներկայացուցիչները: Այդուհանդերձ, այս հարցը պետք է լուծվի հակամարտության երեք կողմերի փոխհամաձայնությամբ ու եթե վերջիններս որոշեն, որ, օրինակ, նախընտրում են, որ խաղաղապահներ գան Բրազիլիայից կամ Կամերունից, ապա ոչ մեկ դրան առարկելու հիմք չի կարող ունենալ: Կմնա միայն, որ նշված պետություններն իրենց համաձայնությունը տան:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են մի քանի անհապաղ քայլի իրականացման շուրջ, բայց դարձյալ պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում։ Ինչպե՞ս է հնարավոր լռեցնել, պարտավորեցնել Ադրբեջանին։

-Ադրբեջանն այլևս ինքնիշխանությունը կորցրած գաղութ է և պատերազմի վարման հետ կապված հարցերով որոշումներ կայացնողն Անկարան է: Հետևաբար վերջինիս վրա քաղաքական ճնշում կարող են գործադրել իր դաշնակիցները, որոնցից առավել ազդեցիկ են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան: Մենք ևս մեր ասելիքը կարող ենք տեղ հասցնել՝ բայց այդ ասելիքը ներկայացնելու վայրը ռազմի դաշտն է:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում