Մարդիկ, որոնք ակնոց են կրում, հինգ անգամ քիչ հավանական է, որ վարակվեն վիրուսով, ասում է կենսաբանական գիտությունների դոկտոր, ԱՊՀ պրոֆեսոր Սերգեյ Նետյոսովը:
Ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի, հենց Չինաստանում է այդ միտումը հստակորեն դրսեւորվել, քանի որ կոնտակտային ոսպնյակներին այնքան էլ հավատ չեն ընծայում, ուստի շատերը նախընտրում են ակնոց կրել:
«Ակնոցով հիվանդները շատ քիչ էին, հիվանդների միայն 10% -ն էր ակնոց կրում»,- բացատրեց գիտնականը:
Ըստ Նետյոսովի, վարակի հիմնական ուղիները քթի ու աչքի լորձաթաղանթներն են: Ուստի փորձագետը խորհուրդ տվեց չանտեսել պաշտպանիչ սարքավորումները: