Friday, 29 03 2024
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ

Պուտինը ևս մեկ անգամ բարձրաձայնեց Լավրովի պլանը, բայց դրան դեմ են Արցախը, Հայաստանն ու մեր հասարակությունը

«Մեր դիրքորոշումն ի սկզբանե բացարձակ բաց էր. մենք ելնում էինք նրանից, որ հնարավոր է Ադրբեջանին վերադարձնել հինգ գումարած երկու շրջան՝ ապահովելով հատուկ ռեժիմ Ղարաբաղի համար, Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և այլն»,- նման հայտարարություն է արել  ՌԴ նախագահը «Ռուսաստանն է կանչում» խորագրով ՎՏԲ կապիտալ ինվեստ ֆորումի պլենար նիստին ունեցած իր խոսքում։

Սրա հետ մեկտեղ Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ ղարաբաղյան խնդրի երկարաժամկետ կարգավորման համար անհրաժեշտ է գտնել Հայաստանի և Ադրբեջանի շահերի բալանսը։ Ո՞րն է այդ լուծումը՝ հարցրել է իր խոսքում Պուտինը և շարունակել, որ առաջին հերթին այնտեղ ապրող մարդկանց անվտանգությունը պետք է ապահովված լինի, և այդ դեպքում կարող են բացվել բոլոր կոմունիկացիաները, և կստեղծվի թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, թե՛ Լեռնային Ղարաբաղում լուրջ ներդրումներ կատարելու հնարավորություն։ Իսկ առաջին փուլում պետք է վերջ տալ ռազմական գործողություններին և նստել բանակցային սեղանի շուրջ։

Պուտինը իր խոսքում շեշտել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հավասարակշռված որոշում գտնելու գործին կարող են մասնակցել ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, այլ նաև Մինսկի խմբի մյուս անդամները, այդ թվում՝ Թուրքիան։ «Եվ այն առաջարկությունների հիման վրա, որոնք ձևակերպվել են Մինսկի խմբի կողմից նրա համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ և Մինսկի խմբի մյուս մասնակիցների, այդ թվում՝ Թուրքիայի և մի շարք այլ եվրոպական երկրների հետ միասին գալ կոնսենսուսի և հավասարակշռված որոշման։ Դա հնարավոր է անել»,- հայտարարել է Պուտինը:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Պուտինը բարձրաձայնել է հայտնի «Լավրովի պլանը»: «Մենք ասում էինք, որ Լավրովի պլանը կա, հինգ շրջան տալիս ես ու դրա դիմաց ոչինչ չես ստանում, հետո երկու շրջան էլ ես տալիս ու նորից ոչ մի բան չես ստանում։ Այդ նույն թեզերը կրկնեց Վլադիմիր Պուտինը։ Ինքը չասաց, որ երբ հինգից հետո երկու շրջան ես հանձնում, Արցախը ստանո՞ւմ է ինչ-որ կարգավիճակ, կամ Արցախում պե՞տք է հանրաքվե անցկացնի։ Ուրեմն դա հայտնի  Լավրովի պլանն է, որը մերժում են և՛ Հայաստանը, և՛ Արցախը, և՛ մեր հասարակությունը։ Դա մեզ համար անընդունելի է։ Ուրիշ բան՝ եթե մեզ  ասեին, որ կճանաչեն Արցախի անկախությունը. կարող է այդ պարագայում ևս մեզ համար մերժելի լիներ, բայց գոնե  տարածքների հանձնման դիմաց մեզ ինչ-որ բան  կառաջարկեին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի կարծիքով՝ «Վալդայ» ակումբում ՌԴ նախագահի ավելի վաղ  հնչեցրած ելույթը՝ Սումգայիթի, հայերի իրավունքների մասին, մեզ համար ավելի ընդունելի էր. «Ամեն դեպքում՝ դա Ռուսաստանի կարծիքն ու ցանկությունն է։ Նրանք նաև ցանկանում են հակամարտութան գոտի մտցնել ռուսական խաղաղապահ զորքեր։ Հիմա մենք պարզապես ևս մեկ անգամ լսեցինք Ռուսաստանի կարծիքը»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Daily Telegraph պարբերականին տված հարցազրույցում ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսաստանցի խաղաղապահների տեղակայումը կլիներ «ամենաօպտիմալ որոշումը»:

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Ստեփան Գրիգորյանն ասաց. «Ես չգիտեմ՝ դա ամենաօպտիմալ որոշումն է, թե ոչ, բայց մոտավորապես հասկանում են, թե ինչու վարչապետը նման բան ասաց՝ որպեսզի Ռուսաստանը մեր հանդեպ ավելի լավ վերաբերմունք ունենա։ Մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ Ռուսաստանը որպես ռազմավարական գործընկեր իր պարտականությունները Հայաստանի հանդեպ չի կատարում, ու իմ կարծիքով՝ սա ինչ-որ քայլ էր Փաշինյանի կողմից՝ առ այն, թե մենք դեմ չենք, որ ձեր զորքերը մտնեն հակամարտության գոտի։ Ես այդպես եմ դիտարկում Նիկոլ Փաշինյանի ուղերձը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում