Thursday, 25 04 2024
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն

Կարելի է փաստել, որ ՀՀ-ն կրել և կրում է ավելի շատ կորուստներ քան կողմերից որևէ մեկը. Սա ամենևին չի նշանակում, որ պետք է պատրաստ լինենք գնալու զիջումների

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայաստանի Հանրապետության համար հայ մեկ զինվորի կյանքը երբեք համարժեք չէ մեկ այլ պետության՝ հատկապես Ադրբեջանի կամ Թուրքիայի մեկ կամ նույնիսկ հազար զինվորի կյանքին, ոչ միայն նրա համար, որ մենք մշտապես յուրաքանչյուր հայ զինվորի առավել ենք արժևորել, այլ նաև հաշվի առնելով բազմաթիվ այլ օբյեկտիվ պատճառներ։ Հետևաբար կարելի է փաստել, որ ՀՀ-ն կրել և կրում է ավելի շատ կորուստներ քան կողմերից որևէ մեկը։

Սա ամենևին չի նշանակում, որ մենք պետք է պատրաստ լինենք գնալու զիջումների, քանի որ, զիջումները կհանգեցնեն նոր կորուստների։ Սա ենթադրում է, որ մենք պետք է ունակ լինենք առերեսվելու իրականությանը և այդ իրականությանը համարժեք ձեռնարկել վճռական հաճախ նաև ռիսկային քայլեր, հակառակ դեպքում հյուծողական պատերազմի հետևանքով կշարունակենք կրել անհամաչափ և շարունակական կորուստներ։

Հետևաբար, ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի նամակը ուղղված ՌԴ նախագահ Վ․ Պուտինին (թեպետ այն վերաբերում է միայն ՀՀ տարածքային ամբողջականության սպառնացող անմիջական վտանգին) և հոկտեմբերի 30-ին Ժնևում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ պետք է դիտարկել, որպես դիվանագիտական գործիքակազմի վերջին միջոցներ, իսկ այդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության չորս կետերից առաջինի (Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, կողմերը միտումնավոր չեն թիրախավորում խաղաղ բնակչությանը և ոչ ռազմական նշանակության օբյեկտները) չպահպանումը հայկական կողմի համար պետք է լինի բեկումնային կետը:

Քայլ 1․

Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքի թիրախավորում (հատկապես պոմպակայանները)։ Այն կվերացնի, Ադրբեջանի, որպես Եվրոպայի էներգետիկ անվտանգության կայուն ապագայի երաշխավորի միֆը, որի միջոցով Եվրոպան փորձում է նվազեցնում է ՌԴ-ից էներգետիկ կախվածությունը։ Այն հատկապես մեծ ազդեցություն կունենա TAP-ի (The Trans-Adriatic Pipeline) 2020թ․ շահագործման հանձնման ֆոնին։ Միայն այս դեպքում կոչերը կարող են փոխարինվել իրական քայլերով ուղղված հարցի խաղաղ և բանակցային կարգավորմանը։

Հաջորդիվ քայլերի և հնարավոր բազմակողմանի վերլուծությանը կանդրադառնամ հաջորդիվ․․․

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում