Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում՝ «Ֆորմուլա» հեռուստաընկերության էքզիթ փոլի տվյալների համաձայն: Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Հաղորդվում է, որ կուսակցությունը հավաքում է 46%:
Վրաստանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ: Օրենսդիր մարմնում 150 տեղի համար պայքարում են 48 կուսակցություններ և երկու քաղաքական դաշինքներ: