Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հայաստանն իրականում դիմել է ՌԴ-ին ոչ թե օգնության, այլ փոխօգնության տրամաբանությամբ

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայաստանն իրականում դիմել է ՌԴ-ին ոչ թե օգնության, այլ փոխօգնության տրամաբանությամբ:

Ի վերջո, մի պարզ բան՝ օգնելով Հայաստանին, Ռուսաստանը լավություն չէ, որ անում է, այլ դաշնակցային պարտավորություն, որը բխում է փոխադարձ շահից: Օգնելով մեզ, Ռուսաստանն օգնում է իրեն, որովհետեւ Թուրքիան դե յուրե հարձակվել է Արցախի ու Հայաստանի, իսկ դե ֆակտո՝ Ռուսաստանի աշխարհաքաղաքական սահման Կովկասի վրա: Մեկ ամիս է, հայ զինվորն ու գեներալը կռվելով ու զոհվելով Արցախի ու Հայաստանի անմիջական անվտանգության համար, օգնում են Ռուսաստանին՝ օրինակ ավելի վստահ դիրքից խոսել թուրքերի հետ: Դրա համար երկու անգամ Էրդողանն է զանգում, ոչ թե Պուտինը: Այդ իրավիճակը նախ ստեղծում է հայկական բանակը:

Իհարկե այստեղ էլ պարզ է, որ այդ բանակի համար խիստ կարեւոր է ռուսական սպառազինության կայուն ու անխափան մատակարարումը: Այսինքն, էստեղ ամեն ինչ շատ փոխկապակցված է եւ խոշոր հաշվով հենց դա է կոչվում դաշնակցություն, ու հենց այդ շղթայում որեւէ խափանումն է, որ կոչվում է դաշնակցային հարաբերության խափանում: Հետեւաբար, Հայաստանի նամակը փոխօգնության, ոչ թե օգնության նամակ է:

Ու այդ նամակը նաեւ Ռուսաստանին կարող է օգնել մի քիչ բարձրացնել ձայնը Կովկասում, ի վերջո դրա համար է նաեւ այդ պայմանագրային հնարավորությունը: Մնացյալը՝ ծանր մարտական եւ քաղաքական գործընթացները շարունակվում են, ուժ, միտք եւ Աստվածային օրհնություն մեր բանակին, միտք, ճկունություն եւ հեռատեսություն մեր դիվանագիտությանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում