Իրավապաշտպանները դժգոհ են միջազգային կառույցների արձագանքից Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ «Առաջին լրատվական»-ի տաղավարում կազմակերպված քննարկման ժամանակ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասաց, որ անընդունելի է, երբ այդ կառույցները հավասարության նշան են դնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև, աչք են փակում Ադրբեջանի կողմից զինծառայող գլխատելու, գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու վրա.«Մի կողմ թողեք ձեր այդ կանոնադրությունները, ձեր պրոտոկոլները եկեք Արցախ, գնացեք Ստեփանակերտ ու Շուշի և տեսեք, թե ինչ է կատարվում։ Ադրբեջանը պատերազմական հանցագործութոյւններ է թույլ տալիս, որի վրա աչք է փակվում»,-ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
Զրույցն առավել մանրամասն՝ տեսանյութում