Thursday, 28 03 2024
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին

Ջախջախվել է թշնամական օդուժը. գնդապետը պարգեւատրվել է արիության համար

ԱՀ պաշտպանության բանակը հրապարակել է արցախյան պատերազմի հերոսական նոր դրվագներ, որոնց համար հայորդիներն արժանացել են պարգեւների։

Գնդապետ Արարատ Վլադիմիրի Բալայանը «Արիության համար» մեդալի է ներկայացվել մարտական գործողությունների ընթացքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների հստակ ու պլանաչափ աշխատանքը մարտական պայմաններում կազմակերպելու և թշնամական օդուժի ջախջախմանը նպաստելու համար:

Հակառակորդի դեմ ռազմական գործողություններում և պետական սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնական արիության ու խիզախության համար փոխգնդապետ Վահրամ Միքայելի Բաղդասարյանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով:

Նորօրյա մեր հերոսամարտի բնութագրական դրվագներից մեկը կերտվել է հյուսիսային սահմանագոտում: Խմբերի կազմով գրավելով կարևոր բարձունքներից մեկը՝ տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ, որի մեջ եղել են մեծ քանակությամբ գիշերային տեսանելիության սարքեր: Ավագ ենթասպա Հովիկ Արմենի Հայրապետյանն, անձամբ վարելով հակառակորդի կողմից առգրավված զրահափոխադրիչը, հասցրել ու հանձնել է զորամասի հրամանատարությանը: Տանկերից մեկը խոցել են Ա. Սևումյանը և Ս. Սահակյանը, իսկ մյուսը խոցել են Ս. Սարգսյանը և Հ. Հայրապետյանը: Գործողության հաջող իրականացման համար կապիտան Հովհաննես Գրիգորիի Միրզոյանը, ավագ ենթասպա Հովիկ Արմենի Հայրապետյանը, շարքային-պայմանագրայիններ Ռուբեն Աշոտիկի Վերդյանը, Անդրանիկ Հմայակի Վանյանը, Էդուարդ Արմենի Բարսեղյանը, Արման Սեյրանի Սևումյանը, Արթուր Արմենի Ասրիյանը, Հարութ Արարատի Համզոյանը, Խորեն Սուրենի Ավանեսյանը, Սասուն Խորենի Սահակյանը, ավագ-սերժանտ-պայմանագրայիններ Մարատ Վալերիի Առաքելյանը, Սեյրան Գագիկի Աբրահամյանը, կրտսեր սերժանտ-պայմանագրայիններ Մանվել Ռաշիդի Գևորգյանը, Հարութ Արթուրի Էմիրյանը, սերժանտ-պայմանագրայիններ Վաղինակ Վլադիմիրի Սահակյանը, Սպարտակ Աշոտի Սարգսյանը և պահեստազորի մայոր Սերգեյ Վալերիի Ծատրյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների:

Փառք ՊԲ-ի քաջարի մարտիկներին, հերոս կամավորականներին ու պահեստազորայիններին: Նրանք են այսօր մարմնավորում մաքառող հայի հավաքական կերպարը և նրանք են ամեն օր մեզ մոտեցնում մեր ազգային նպատակների իրագործմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում