90 տարեկան հասակում մահացել է հայտնի դերասան Շոն Քոներին: Այս մասին հայտնում է «BBC» – ն՝ հղում անելով դերասանի ընտանիքին:
«Ըստ նրա ընտանիքի՝ Սըր Շոն Քոներին մահացել է 90 տարեկան հասակում», – ասված է զեկույցում:
Դերասանի մահվան պատճառը չի նշվում:
Շոտլանդացի դերասանը առավել հայտնի էր Ջեյմս Բոնդի դերով: նա առաջինն էր, որ այս դերը բերեց մեծ էկրան և հայտնվեց յոթ լրտեսական թրիլերում: