Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

«Ռուսաստանում ոչ ոք հայերին չի արգելում ակցիաներ անել, բայց դրանց կարող են հաջորդել ադրբեջանցիների սադրանքները»

Վերջին օրերին սոցիալական ցանցերում անհատներ  ​​և առանձին խմբեր կոչեր են տարածում գնալ և  Մոսկվայում մասնակցել  տարբեր ակցիաների: Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հորդորել է զերծ մնալ սոցիալական ցանցերում կոչեր տարածելուց և չտրվել հնարավոր սադրանքների, և ենթարկվել  Ռուսաստանի օրենսդրությանը:

Այս թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Russia-armenia.info» լրատվական կայքի խմբագիր, հասարակական գործիչ Արամ Խաչատրյանի հետ. «Դեսպանատունը չի ուզում, որ սադրանքներ լինեն: Ռուս իրավապահները շատ լավ գիտեն, որ Ադրբեջանը Ռուսաստանում մեծ ծավալով հայերի հանդեպ ատելության արշավ է իրականացնում: Բացի այդ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Ռուսաստանում ադրբեջանական համայնքը շատ մեծ ակցիաներ անի: Այս ֆոնին ՀՀ դեսպանության քայլերի իմաստն այն է, որ նվազագույնի հասցնի բախման հավանականությունը: Եթե հիմա հայերը հրապարակային ինչ-որ ակցիաներ անեն, ադրբեջանական համայնքը շատ լավ առիթ է ստանալու ագրեսիվ վարք դրսևորելու համար: Հայերը օրինապաշտ ու խաղաղասեր են և դա երևաց նաև այս տարվա հուլիսին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիայի օրերին: Այդ ժամանակ հիշում եք, որ Մոսկվայում հարձակումներ եղան հայերի դեմ, երբ 10-20 մեքենաներով կարող էին հարձակվել մեկ հայի վրա: Մի դեպքում հարձակվել էին Սումգայիթի ջարդերից փրկված մարդու վրա և փորձել էին սպանել:

Այսօր էլ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները շատ բան են անում, որ նորից ոտքի հանեն 5-րդ շարասյունը: Ռուսաստանում ադրբեջանական համայնքը հենց 5-րդ շարասյունն է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի: Նրանք անընդհատ հնարավորություն են փնտրում սադրանքների համար: ՌԴ իրավապահները պետք է կանխեն բոլոր տեսակի սադրիչ ակցիաները»,-ասաց նա:

Արամ Խաչատրյանի խոսքով, հասկանալի է, որ այս օրերին ամբողջ աշխարհում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, եվրոպական այլ քաղաքներում հայ համայնքը բազմամարդ ակցիաներ է իրականացնում և Ռուսաստանի հայերի հանդեպ այս առումով որոշակի արդարացի հիասթափություն կա. «Բայց հավատացեք, որ Ռուսաստանի հայկական կազմակերպություններն ամեն ինչ անում են, որպեսզի նվազագույնի հասցնեն ամեն տեսակ բացասական ազդեցությունները:

Ռուսաստանում ոչ ոք հայերին չի արգելում հրապարակային միջոցառումներ իրականացնել, բայց օրենքը սահմանում է, որ որևէ միջոցառում անցկացնելու համար երկու շաբաթ առաջ պետք է այդ մասին հայտ ներկայացնել: Այո, կարելի էր հայտ ներկայացնել և ակցիաներ իրականացնել, ասենք, Ադրբեջանի կամ Թուրքիայի դեսպանատների առջև, բայց մենք գիտենք, որ դրան կարող են հաջորդել ադրբեջանցիների սադրանքները, ագրեսիվ վարքը: Օրերս ադրբեջանցիները շատ ագրեսիվ գործողություն են իրականացրել Սանկտ Պետերբուրգում իրենց հյուպատոսության առջև, և իրավապահները շատ խիստ ձևով կանխել էին դա»:

Արամ Խաչատրյանը անդրադարձավ մի դեպքի, որը տեղի է ունեցել Ամուրի մարզում. «Բաքվի քարոզչությունը տալիս է իր պտուղները, երբ ադրբեջանցիները ՌԴ տարբեր տարածաշրջաններում ագրեսիվ ակցիաներ են անում: Մեզ հայտնի դարձավ, որ մեկ շաբաթ առաջ Ամուրի շրջանում ադրբեջանցիների խումբը ցանկացել է հրդեհել հայկական «Անի» ռեստորանը, որի սեփականատերը նաև Ռուսաստանի հայերի միության տարածքային կառույցի ղեկավարն է: Հետաքրքիրն այն է, որ ռեստորանի անվտանգության աշխատակիցները կարողացել են կանխել հանցագործությունը, ձերբակալել հանցագործներին: Ադրբեջանցիներից մեկը սկսել է գոռալ, որ միևնույն է, պայթեցնելու եմ, այրելու եմ, սպանելու եմ հայերին, եկել եմ վրեժ լուծեմ Ղարաբաղի համար: Արդեն ոստիկանությունում նա ցուցմունք է տվել, որ ցանկացել է պայթեցնել նաև հայ համայնքի ղեկավարի ավտոմեքենան: Արդեն մի քանի օր հետո գործին խառնվում են ադրբեջանական համայնքը, Ամուրի մարզում ազգամիջյան հարաբերությունների դեպարտամենտը, որոնք ուզում են կոծկել գործը, իբր դա եղել է կենցաղային վեճ: Ստիպված հայ համայնքի ղեկավարը դիմում է գրել Ամուրի շրջանի դատախազությանը, որ այդ գործը վերցնեն իրենց հսկողության տակ:

Հենց այսպիսի բաներից խուսափելու համար է, որ Ռուսաստանի հայերը չեն ցանկանում բազմամարդ ակցիաներ կազմակերպել: Մենք այստեղ հասկանում ենք, որ Ռուսաստանում շատ ուժեղ է թուրքական գործոնը»:,-ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում