Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 1,673-ով: 22 մարդ մահացել է:
StopCov պաշտոնական կայքի համաձայն՝ համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է վարակի 38 936 դեպք:
Միևնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում քովիդ կլինիկաներից դուրս է գրվել 2881 մարդ, համաճարակի սկզբից մինչ օրս բուժվել է 22 691 հիվանդ: 307 մարդ մահացել է:
Ներկայումս կարանտինում է 3,001 մարդ, 4,136-ը հիվանդանոցներում են, 9,531-ը բուժվում են տանը, 30,467-ն էլ ինքնամեկուսացված են:
Վրաստանի 41 քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել են այլ երկրներից: