Saturday, 20 04 2024
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը

Ոչ դասական դիվանագիտության հրամայականը

Հայ ժողովրդի դեմ մղվող պատերազմը հաղթելու համար ոչ միայն ռազմական ու համաժողովրդական, այլ նախ և առաջ դիվանագիտական ու արտաքին քաղաքական ռեսուրսների գերլարում է պահանջում։ Այն ենթադրում է ոչ ստանդարտ մոտեցումների և ներկայումս թուրք-ադրբեջանական արտաքին քաղաքական «թակարդը» ճեղքող սցենարների օրակարգ բերելը։

Ակնհայտ է, որ հայ քաղաքական միտքը վերջին երկու տասնամյակների ընթացքում իր արտաքին քաղաքական շահերի, այդ թվում Արցախի վերաբերյալ մոտեցումներն ու նարատիվները չեն ադապտացվել դինամիկ զարգացող աշխարհաքաղաքական և աշխարհակարգային նոր միտումների հետ: Նման կարծրացումը բերել է արտաքին քաղաքական մասով հայկական մտքի համակարգային թյուրընկալմանը, որի շտկման գործընթացի և արտաքին աշխարհին նորացված հայկական նարատիվի և շահերի մատուցումն խիստ օրակարգային է: Դրա ապացույցն է տարիների ընթացքում Հայաստանի և իր քաղաքական քայլերի վերաբերյալ ձևավորված շատ դեպքերում ոչ բարիդրացիական ֆոնը՝ հիմնված Հայաստանի վերաբերյալ կեղծ կամ աղճատված նարատիվների տարածմանը միջազգային, գլոբալ քաղաքականության վրա ազդեցություն ունեցող ուղեղային կենտրոններում:

Այս միտումը ոչ միայն չի կանխվել, այլ շատ դեպքերում նույնիսկ ադեկվատ կերպով չի ընկալվել հայկական կողմից որպես խնդիր, ինչը Արցախի դեմ ագրեսիայի առաջին իսկ օրերից սկսած փորձեցին հմտորեն օգտագործվել Անկարան և Բաքուն՝ տարբեր ուժային կենտրոններում ցույց տալով Հայաստանի տապալման մասով այդ ուժային կենտրոնների «օգուտն» ու «շահը»: Թեև որոշակի գրագետ աշխատանքի արդյունքում պատերազմի օրերից սկսած՝ հնարավոր եղավ կարեկցանք և դրական ազդակներ առաջացնել թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիայի ենթարկված Արցախի և Հայաստանի նկատմամբ, սակայն տեղեկատվական և վերոնշյալ ֆոնի շրջափակումը հիմնովին ճեղքելու համար հարկավոր է ժամ առաջ որդեգրել լավ մտածված, խելամիտ, ոչ ստանդարտ և պատերազմին համահունչ մոտեցումներ՝ փոխելու համար Հայաստանի արտաքին քաղաքական գործելաոճը:

Ինչպե՞ս հասնել դրան: Նախ, պետք է ձևավորել Արցախի ապագայի, կարգավիճակի և Արցախի վերահսկողության տակ գտնվող բոլոր ռեսուրսների վերաբերյալ հայկական նոր օրակարգ ու տեսլական, որը պետք է դուրս լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի տրամաբանության «սև արկղից», այսինքն՝ անհրաժեշտ է դուրս գալ կարծրացած և արդյունք չգրանցած պարադիգմից և մոտեցումներից: Այս ամենը հնարավորինս արագ իրագործելու տարբերակը գլոբալ մտածելակերպ և ոչ դասական մոտեցումներ ունեցող գործիչների մոբիլիզացիան է, որոնց առավել արդյունավետ ներգրավվածությունը և ներուժի օգտագործումը լրջորեն կնպաստի դիվանագիտական մարտադաշտում էական առաջխաղացմանը և հաղթանակի արձանագրմանը։

Թուրքիայի բացահայտ աջակցությամբ և մասնակցությամբ ադրբեջանական ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ քողազրկեց վերջին առնվազն 15 տարիների Հայասատանի արտաքին քաղաքականության մեղմ ասած ոչ ադեկվատ աշխարհաընկալումն ու Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի համատեքստում փոխզսպման մեխանիզմների և անտրամաբանական «տարածքներ կարգավիճակի դիմաց» պարադիգմայի անկենսունակությունը:

Ներկայիս Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարությունն առնվազն 2011 թվականի Կազանյան գործընթացի խափանումից սկսած «շահագործում» էր բանակցային գործընթացն ու ԵԱՀԿ Մինսկի Խմբի ձևաչափը որպես քողարկման միջոց՝ ժամանակ ձգելու, սպառազինվելու և արտաքին քաղաքականության մեջ իր աշխարհաքաղաքական կշիռը բարձրացնելու, ինչպես նաև լայածավալ պատերազմ սկսելու համապատասխան արտաքին քաղաքական ֆոն ձևավորելու և դաշնակիցներ ձեռք բերելու ուղղությամբ: Ասել թե Հայաստանի քաղաքական էլիտան, որը «վերաթարմացվեց» 2018-ին, հետևում էր այս գործընթացին և ինքն էլ էր պատրաստվում որոշիչ պատերազմին, նշանակում է ոչինչ չասել:

Մինչ ադրբեջանական կողմը, ունենալով հստակ մոտիվացիա և ռազմավարական նպատակ, վարում էր աշխարհաքաղաքական կոնյուկտուրայից անկաշկանդ, պրագմատիզմի վրա հիմնված նախաձեռնող արտաքին քաղաքականություն բոլոր ուղղություններով Հայաստանի հետ բանակցային իմիտացիայի ֆոնին, Երևանը տարիներ շարունակ գտնվում էր արտաքին քաղաքական չկողմնորոշվածության մեջ: Մասնավորապես, ԵԱՏՄ Հայաստանի անդամակցությունը, չգիտես ինչու հիմնավորվում էր, թե թելադված է անվտանգային խնդիրներով, որն ըստ էության որևէ զսպման կամ Հայաստանի անվտնգությունը բարձրացնելու դերակատարություն չունեցավ: Փոխարենն այն նպաստեց Հայաստանի արտաքին իզոլացիոնիզմին՝ ջուր լցնելով Ադրբեջանի ջրաղացին, որն էլ իր հերթին բերեց Ադրբեջանի կողմից 2016-ի ապրիլյան իսկ սույն թվականի սեպտեմբերի 27-ից լայնածավալ, ակնհայտ ագրեսիայի:

Ադրբեջանի պրոակտիվ արտաքին քաղաքական ներգրավվածությունների ֆոնին Հայաստանը, ըստ էության, վարում էր իմիտացիոն կամ լավագույն դեպքում՝ իներցիոն արտաքին քաղաքականություն՝ որդեգրելով մեծամասամբ ռեակտիվ, իներտ և ընդգծված միաբևեռ քաղաքականություն ի վնաս հայտարարված «փոխլրացնող», իսկ վերջին տասնամյակում՝ «բալանսավորված» քաղաքականության, ինչն անդրադառնում էր նաև Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վրա:

Կարելի է եզրակացնել, որ Հայաստանի թե՛ քաղաքական էլիտան և թե՛ ռազմաքաղաքական ղեկավարությունն այդքան էլ պատրաստ չէր առերեսվելու մանրամասն մշակված, ճիշտ ժամանակին ընտրված ու հետախուզության համատեքստում լավ քողարկված հարձակման նախապատրաստություններին և ստիպված եղան արագորեն ադապտացվել պետականության ու ազգին ակնհայտ ֆիզիկական սպառնալիք հանդիսացող այս մարտահրավերին:

Չնայած 2014 թվականից աշխարհակարգի շարունակական փոփոխության, գերտերությունների միջև սուր հակամարտային նոր միջավայրի ձևավորմանը՝ հայկական կողմը դժվարացավ ըմբռնելու, որ պատերազմի վտանգը քիչ հավանական դարձնող միջազգային զսպման հին մեխանիզմները, որոնք լայնորեն բարձրաձայնվում էին թե՛ քաղաքական և թե՛ փորձագիտական շրջանակներում, կա՛մ այլևս չեն գործում, կա՛մ էլ ավանդապես չափազանցված են եղել գործող և ադապտացվող աշխարհակարգը ռեալ չհասկանալու, խորապես չվերլուծելու և բազմաշերտ կանխատեսման համակարգ չստեղծելու հետևանքով: Այս ռազմավարական բացթողումը բերեց նրան, որ մոտավորապես 28 տարի պետականություն ունենալու ֆոնին, միմյանց հաջորդող հայկական քաղաքական ղեխավարությունները չձևավորեցին արտաքին քաղաքականության մեջ ոչ դասական, ճգնաժամային իրավիճակներում օպերատիվ գործելու սցենարներ, ինչպես նաև պետության ռեսուրսները արդյունավետ ու օպերատիվ մոբիլիզացնող և արագ կառավարող համակարգ:

Հետևաբար, պատերազմով պայմանավորված բարդ իրավիճակը ստիպում է Հայաստանին ժամ առաջ լրացել դիվանագիտության և Արցախին վերաբերող հայկական նարատիվի մատուցմանը վերաբերյալ բացթողումներն արտաքին քաղաքական բացթողումնեին, որտեղ նախագահ Արմեն Սարգսյանի և նախագահական ինստիտուտի դերը կարող է անկյունաքարային լինել։ Սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմի ողջ ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանն ու Գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանն առավելապես միջազգային մեդիատիրույթում տանդեմով աշխատում են բացառիկ ներդաշնակությամբ և փոխլրացնող կերպով։

Իր հերթին, Արմեն Սարգսյանը, որպես հմուտ դիվանագետ, հայտնի գիտնական և միջազգային մակարդակի բանակցող, Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու օրվանից իր հետ բերեց արտաքին հարաբերություններում Հայաստանը դրսևորելու և դիրքավորելու որակապես նոր մտածելակերպ, որի ինստիտուցիոնալ զարգացումը կարող էր բերել Հայաստանին՝ որպես միջազգային ասպարեզի տարբերակվող խաղացողի ընկալման նոր ռազմավարական ձևաչափ։

Միևնույն ժամանակ, նախագահի մասնակցությունը միջազգային հեղինակավոր կազմակերպություններում կամ միջոցառումներին, նրա ակտիվ այցելությունները ԱՄՆ, Եվրոպական երկրներ, և մասնավորապես արաբական աշխարհի պետույուններ նոր շունչ հաղորդեց երկրի արտաքին հարաբերությունների տրամագծային և որոշակիորեն ստատիկ բնույթին։ Նախագահն իր հետ բերեց արտաքին քաղաքականությունը Հայաստանի համար նորովի՝ պրագմատիզմի վրա ընկալելու և ազգային շահերն առաջ տանելու ոչ դասական մտածելակերպ, ինչը զգալիորեն բարձրացրեց Հայատանի այլ երկրների կողմից գրավչությունը Հայաստանի նկատմամբ։ Եթե գնահատենք քաղաքագիտական տեսանկյունից, ապա նախագահ Սարգսյանի ռազմավարությունը կարող է դասակարգվել որպես «խելամիտ քաղաքականություն» ձևակերպման մեջ, որն իր մեջ է համադրում «փափուկ ուժը» և համաշխարհային քաղաքականության մեջ Հայաստանի դերակատարության առաջմղման հավակնությունը:

Ի հեճուկս, պատերազմով պայմանավորված մի շարք դժվարությունների, նախագահ Սարգսյանի ներուժը պատերազմի ֆոնին արդեն իսկ հասցրեց Արցախի համար դրական միջավայր ձևավորել միջազգային խաղացողների մոտ և նպաստել ռազմաճակատում հայկական զինված ուժերի նախահարձակման ու ցանկացած բնագծի վրա ագրեսորին խաղաղություն պարտադրելու իրավունքի կիրառման լեգիտիմության ընկալմանը:

Դառնալով արտաքին լսարանի համար արցախյան պատերազմի այս պատերազմում Հայաստանի շահի և Արցախի ձայնի հիմնական արտահայտողն ու մատուցողը, Արմեն Սարգսյանի քաղաքական և դիվանագիտական ներուժը սակայն, ենթադրաբար մնում է առավելագույնս չօգտագործված։ Չնայած իր կարևոր այցելություններին ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, որտեղ նա բարձրաձայնեց Թուրքիայի գործողությունների ողջ ագրեսիվ և ապակառուցողական ներկայությունը պատերազմում, ԵՄ բարձրաստիճան չինովնիկների և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հանդիպմանը, նախագահ Սարգսյանն ունի մեծ բանակցային և դիվանագիտական ներուժ իրականացնելու նախապատրաստական բանակցային աշխատանք գերտերությունների հետ՝ ղարաբաղյան այս պատերազմը առավելագույնս հայանպաստ հանգուցալուծելու առումով:

Վերլուծությունները թույլ են տալիս ենթադրելու, որ նախագահն ունի մշակված իր անձնական մեթոդաբանությունը իրականացնել արդյունավետ, համատեղ շահի վրա հիմնված քաղաքական «առևտուր» (bargaining): Այն ենթադրում է՝ ազդեցիկ երկրների ղեկավարների հետ տարիների ընթացքում ձևավորած իր անձնական հարաբերությունները փոխակերպել պետության բանակցային և հաղթախաղային ռեսուրսի՝ հմտորեն համադրելով Հայաստանի և այդ երկրի շահերը և հաճախ կիրառելով պրագմատիկ «ծառայություն ծառայության դիմաց» (quid pro quo) քաղաքական բանաձևը: Այս մեթոդական տրամաբանությունը, հատկապես քաոսային և կորֆրոնտացիոն բնույթ կրող միջազգային համակարգում, առավել կիրառելի է ներկայիս միջազգային հարաբերություններում:

Ուստի, Հայաստանի Հանրապետության նախագահի արտաքին քաղաքական ուղղության մեջ շուտափույթ, առավել ակտիվացումն ու գործուղումները դեպի բազմաբևեռ աշխարհի ուժային կենտրոններ, որպես հայկական կողմի ոչ դասական քաղաքական «առևտուր» տանող հատուկ բանագնացի, միայն կնպաստի արտաքին ոլորտում երկրորդ ղարաբաղյան պատերազմի առավել հայանպաստ հանգուցալուծման դիվանագիտական ձևակերպմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում