Ավստրիայում քրիստոնյաները պետք է հնարավորություն ունենան ապահով դավանելու իրենց հավատքը, իշխանությունները կշարունակեն վճռականորեն պայքարել քաղաքական իսլամի դեմ: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է կանցլեր Սեբաստիան Քուրցը՝ արձագանքելով Վիեննայի կաթոլիկ եկեղեցու վրա հարձակմանը:
«Բոլոր քրիստոնյաները պետք է Ավստրիայում կարողանան ազատորեն և անվտանգ դավանել իրենց հավատքը: Մենք վճռականորեն շարունակելու ենք պայքարը քաղաքական իսլամի դեմ և այստեղ կեղծ հանդուրժողականություն չենք ցուցաբերի: Շնորհակալություն բոլոր ոստիկաններին իրենց աշխատանքի համար»,- ասվում է Քուրցի հաղորդագրության մեջ, որով նա մեկնաբանել է Վիեննայում եկեղեցու վրա հարձակման լուրը։