Thursday, 25 04 2024
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe

Ունենք տեղեկատվություն, որ վիրավորների գնդակահարում է եղել. ադրբեջանական կողմը նրանց տվյալները գաղտնի է պահում. փաստաբան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ռազմագերիների ընտանիքների ներկայացուցիչները առաջիկայում կզբաղվեն հոկտեմբերի 29-ի գիշերը Ադրբեջանում մահացած Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա քաղաքացիական անձ Միշա Մելքումյանի գործով: Գերեվարված քաղաքացու մահվան մասին տեղեկացրեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նրա խոսքերով՝ հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը:

ՄԻԵԴ-ում ՀՀ ռազմագերիների ընտանիքների ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ առայժմ հանգամանալից տեղեկություններ չունեն, սակայն առաջիկայում փաստեր հավաքելուց հետո որոշում կկայացնեն դիմել ՄԻԵԴ։ «Միշա Մելքումյանի մասին մենք շատ ավելի ուշ ենք տեղեկացել։ Ընդ որում՝ սկզբում շատ հակասական է եղել տեղեկատվությունը։ Ադրբեջանական կողմը սկզբում ասում էր, որ իրենք քաղաքացուն փոխանցում են, բայց հայկական կողմը չի ընդունում։ Մինչդեռ հայկական կողմը հերքեց այդ ապատեղեկատվությունը։ Մենք քանի դեռ փաստերի վերաբերյալ հակասությունները չենք պարզել, միջազգային կառույցներին չենք կարող դիմել։ Փաստերը ճշգրտելուց հետո նոր կորոշենք՝ ինչ անել»,-ասաց Սահակյանը՝ հավելելով, որ ՄԻԵԴ դիմելից միանշանակ առաջ է գալու կյանքի իրավունքի հարցը։ «Ապացուցման բեռն էլ է տարբեր։ Եթե այդ քաղաքացին չգտնվեր գերության մեջ և ադրբեջանական իշխանությունների հսկողության ներքո չլիներ, ապա ՄԻԵԴ-ում մենք կկրեինք ապացուցման բեռը՝ հիմնավորելու, որ այլ արտաքին միջամտության արդյունքում է քաղաքացուն մահ պատճառվել։ Այս պարագայում Ադրբեջանը պետք է հակառակն ապացուցի։ Եթե չկարողանա բժշկական և այլ փաստաթղթերով հիմնավորի, որ մահը կենսաբանական է և դա պայմանավորված չէ գերեվարման կամ հետագա գործընթացներով, ապա կանխավարկածն այն է, որ քաղաքացին սպանվել է ադրբեջանական զինված ուժերի կամ այլ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այստեղ շատ կարևոր է, որ մենք տարբեր ապացուցման բեռի կանոններով ենք առաջնորդվելու։ Կյանքի իրավունքը վստահորեն վկայակոչվելու է։ Դրանից հետո արդեն դիակն ուսումնասիրելուց, մահվան պատճառները հասկանալուց հետո հնարավոր է նաև խոշտանգման հետ կապված հարցեր բարձրացվեն»,-ասաց Սահակյանը։

Փաստաբանը տեղեկացրեց, որ ՄԻԵԴ-ը Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել է տեղեկություններ տրամադրել հայ ևս 5 ռազմագերիների առողջական վիճակի, գտնվելու վայրի և պայմանների մասին։ Ավելի վաղ տեղեկություն եղավ, որ ՄԻԵԴ-ը ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութում երևացող 3 հայ ռազմագերիների գործով մինչև նոյեմբերի 3-ը Ադրբեջանի կառավարությունից տեղեկություններ է պահանջել նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ:

Սահակյանն ասաց, որ, բացի այս գործերից, իրենք գործ ունեն, որով ադրբեջանական կողմը որոշ ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրել ՄԻԵԴ-ին։ Հայկական կողմը ևս կրում է այդ տեղեկատվությունը, որը, սակայն, այս պահին ենթակա չէ հրապարակման։ Նոյեմբերի 3-ին, երբ կլինի ամբողջական պատկերը, նոր հրապարակային հայտարարություն կլինի։

Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ իրենց տեղեկություններ հայտնի՞ են, Միշա Առաքելյանի դեպքը միա՞կն է, թե՞ հնարավոր է այլ գերիների մահվան դեպքեր էլ լինեն Ադրբեջանի տարածքում։ «Մենք ունենք տեղեկատվություն, որ վիրավորների գնդակահարում ևս եղել է։ Ունենք տեսանյութեր, որտեղ երևացող անձանց ինքնությունը դեռևս բացահայտված չէ, բայց այդ քաղաքացիները գերեվարված են։ Նրանք մեզ հայտնի ողջ գերիները չեն։ Այնտեղ կան խոշտանգման դրվագներ։ Կա նաև կասկածելի դեպք, որ արդեն հասկանալի չէ՝ քաղաքացին սպանված է, թե դեռևս խոշտանգվում է։ Այս պահին կարող ենք ասել, որ կան մեզ ոչ հայտնի ծառայողներ, որոնք գերեվարված են և որոնց տվյալները ադրբեջանական կողմը գաղտնի է պահում։ Եվ քանի որ հայկական կողմն ունի անորոշություն՝ այդ քաղաքացիները մարտի դաշտում են սպանվել, թե գերեվարվել են, ապա իրենք կամայական գործողություններ են կատարում ռազմագերիների նկատմամբ։ Մենք կոնկրետ դրվագ գիտենք, որի ուսումնասիրությամբ ենք պարզել նմանատիպ միջադեպ, բայց թե ովքեր են մասնակիցները, դեռևս այդ տվյալները հստակ չեն։ Ներկայումս ավելի շատ ստուգողական գործողություններ են անհրաժեշտ, որից հետո նոր կոնկրետ գործողություններ կկատարվեն»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ անգամ մոտավոր թիվ չգիտեն, թե քանի նման քաղաքացի կա Ադրբեջանում։

Սիրանուշ Սահակյանն ասաց, որ իրենց ձեռքի տակ եղած տեսանյութերն օգտագործում են այլ ռազմագերիների հարցերով անհապաղ միջոցներ պահանջելիս, բայց, քանի դեռ ռազմագերու ինքնությունը հայտնի չէ, ապա անհատական գանգատի շրջանակում չեն կարող որևէ քայլ ձեռնարկել։ «Բայց դա չի բացառում, որ միջպետական գանգատի շրջանակում պետությունը դիմի, կասկածից վեր ապացուցողական շեմով ցուցադրի այլ բացահայտ ռազմագերիների գոյությունը ադրբեջանական զինված ուժերի ձեռքում և պահանջի, որպեսզի այդ տեղեկատվությունը տրամադրվի հայկական կողմին կամ միջազգային կառույցներին։ Ցավոք, սա հնարավոր չէ անել անհատական գանգատի շրջանակներում»,- ընդգծեց փաստաբանը։

Նշենք, որ գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Ասատրյանը, Ալբերտ Միքաելյանը, Էդիկ Տոնոյանը, Վալերի Հայրապետյանը և Արսեն Կարապետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում