Թուրքիայում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել 24 ժամվա ընթացքում, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Թուրքիայում առաջին 6.9 բալանոց երկրաշարժը տեղի է ունեցել ծովում, իսկ էպիկենտրոնը եղել է Սեֆերիհիսար քաղաքի մոտակայքում: Ալիքը հարվածել է Իզմիրին՝ առաջացնելով լայնածավալ ավերածություններ, զոհվել է 12, տուժել՝ 412 մարդ: Երկրաշարժից տուժել է նաև Հունաստանի Սամոս կղզին, որտեղ երկու դպրոցական է զոհվել և վնասվել է եկեղեցին:
Նոր ցնցումը տեղի է ունեցել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Այդըն նահանգում, Կուշադասի շրջանից 20 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը 5.1 բալ է: Աղետի հետևանքների մասին դեռ տվյալներ չկան: