Սիրիական North Press Agency լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Արցախում սպանվել է Թուրքիայի կողմից հովանավորվող սիրիական զինյալ խմբավորումներից մեկի ղեկավար Հուսեյն Աբոն:
Գործակալության տվյալներով, Աբոն թուրքական կողմի հետ սիրիացի վարձկաններ էր հավաքագրում Արցախյան մարտերին մասնակցելու համար: Նա սպանվել է հայկական ավիահարվածների արդյունքում:
Գործակալությունը պնդում է, որ երկու օր առաջ Արցախյան հակամարտության գոտում սպանվել են դաշտային հրամանատար Ադել Շկահիրը և ևս չորս սիրիացի վարձկաններ: